«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա՝ հուլիսի 21-ի որոշմամբ Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին, իսկ հունիսի 23-ին դատարանի որոշմամբ 1 ամսով կալանավորվել էր։ Ըստ Հատուկ քննչական ծառայության՝ Չարչյանն իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:
The post Արմեն Չարչյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0