Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները որոշելու նպատակով հանդիպել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու առողջապահության նախարարի պաշտոնակատարները։ «Անխոս, պետք է հաշվի առնենք հանրապետությունում առկա համաճարակաբանական իրավիճակը և ըստ այդմ՝ գտնենք լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացների ներկայիս դինամիկան և դրանցով պայմանավորված դասապրոցեսի կազմակերպման ձևերի վերաբերյալ դիրքորոշումը. «Հասկանալի է, որ սովորողներն ամիսներ շարունակ պետք է չզրկվեն առկա ձևաչափով կրթությունից, բայց և պետք է չկորցնել զգոնությունը: Այս իրավիճակում ամբողջ աշխարհն է: Առողջապահության […]
The post Դասապրոցեսն առկա ձևաչափով կազմակերպելու համար պատվաստումների բավարար մակարդակ է պետք․ Ավանեսյան appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0