Հայաստանում հուլիսի 20-ին կատարվել է 4 875 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 4,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 56 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585 -ն` առողջացած, 4 573-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 665 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 282 345 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79-րդ տեղը՝ 227 936 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 393 […]
The post Հաստատվել է կորոնավիրուսի 220 նոր դեպք, մահացել է 1 մարդ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0