Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։ Դատարանը քիչ առաջ մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել էր նախկին վարչապետի գործով դատական գործընթացը։ Նիստի սկզբում պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել էր վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին։ …
Կարդալ աղբյուրում
0