Առողջապահական և տնտեսաքաղաքական մարտահրավերներով լի 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 7,4% անկում է գրանցել։ Կրճատվել են արդյունաբերության, շինարարության, առևտրի շրջանառության, ծառայության ոլորտներում թողարկման ծավալները, նվազել է արտահանումը ( 3,9%-ով) և ներմուծումը (17,7%-ով): 2020-ի տարեվերջին, ռազմական դրության և համավարակի հետ կապված ավելացող անորոշությունների պայմաններում, ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) առաջիկա տարում Հայաստանի համար կանխատեսում էր 2% աճ, Համաշխարհային բանկը՝ 3,1%։ Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին տնտեսության մի շարք ոլորտներում սպասվածից ավելի դրական միտումները պատճառ հանդիսացան, որ Կենտրոնական բանկն ու Համաշխարհային բանկը հունիսին բարձրացնեն 2021 թվականի համար տնտեսական աճի կանխատեսումները՝ համապատասխանաբար 2,6 և 0,3 տոկոսային կետերով։ 2021թ․ ՀՀ տնտեսության իրական աճի վերաբերյալ ԿԲ կանխատեսումները […]
The post Տնտեսությունն աճում է ավելի արագ, քան կանխատեսվում էր appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0