Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ հուլիսի 19-ի երեկոյան՝ 23:40 սահմաններում, Նախիջևանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորում է ստացել ավագ լեյտենանտ Ռամալ Բահլուլ օղլու Բադալլին: Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։ Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սրվել է հուլիսի 14-ից։ Այդ օրը փոխհրաձգության պատճառով հայ զինծառայող էր զոհվել։ Հուլիսի 19-ին ժամը 18:40-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել է ինտենսիվ փոխհրաձգություն։
The post Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի սպա է վիրավորվել appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0