Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ «շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու»։ *** Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում սրվել է հուլիսի 14-ից։ Այդ օրը փոխհրաձգության պատճառով հայ զինծառայող էր զոհվել։ Հուլիսի […]
The post Փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխի համայնքապետը․ ՊՆ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0