Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի՝ Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ պարունակող հայտարարությունները։ Պատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։ Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։ Ինչ […]
The post Ելնելով Բաքվի տրամաբանությունից՝ հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու․ ՀՀ ԱԳՆ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0