Ադրբեջանի տիրապետության տակ Արծվաշենի անկլավ ունենք։ Մեր տրամաբանությունն այն է, որ անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, Բերդում քարոզարշավի ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Նոյեմբերի 9-ի իրադարձությունների ժամանակ, երբ պետք է ստորագրվեր հրադադարի հայտարարությունը, իրոք այնտեղ անկլավների հետ կապվախ թեմա եղել է։ Մենք շատ հստակ դիրքորոշում ենք հայտնել և այդ կետն ընդհանրապես հանվել է»,- ասել է նա։ Փաշինյանի խոսքով՝ անկլավների հարցը բանակցությունների ընթացքում քննարկվել է դեռևս 1999-ին։ Ըստ նրա՝ անկլավների թեման միշտ եղել է բանակցությունների օրակարգում և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ առաջ է քաշել այն։ «Հիմա որն է մեր պատկերացումը, ինչ պետք է […]
The post Անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ. Փաշինյան appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0