«Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առարկայական խոսակցություն է ընթանում տարածաշրջանի ապաշրջափակման մասին։ Այդ խնդրի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է, որն անկախացումից ի վեր փաստացի շրջափակված երկիր է»։ Այս մասին «Ռոսիյսկայա Գազետայի» հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցին։ «Բարի կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կբացվի տրանսպորտային հաղորդակցությունը, կսկսի զարգանալ առևտուրը, երկու երկրների տնտեսությունները նոր հզոր ազդակ կստանան զարգացման համար, և մարդկանց մոտ կբարելավվի կյանքը: Կարևոր է, որ այդպիսի բարի կամք կա»,- ասել է Օվերչուկը։ Հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, […]
The post Տարածաշրջանի ապաշրջափակման բանալին Հայաստանի շրջափակման վերացումն է. Օվերչուկ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0