Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը փորձել էին ինժեներական աշխատանքներ կատարել։ *** Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի […]
The post Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիները կրկին փորձել են ինժեներական աշխատանքներ անել appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0