Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողները և ամուսինը, մինչև անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումն ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կստանան նախատեսված 6 ամսվա փոխարեն 9 ամիս ժամկետով: Նման որոշում է ընդունվել Կառավարության այսօրվա՝ հունիսի 10-ի նիստում։ Ըստ գործող կարգի՝ մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով։ Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին:
The post Անհետ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ծրագիրը 3 ամսով երկարաձգվեց appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0