Ռուսաստանում ծովային զորավարժություններ են մեկնարկել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ «2021 թվականի Խաղաղօվկիանոսյան ռազմական օկրուգի ուժերի կառավարման ծրագրի համաձայն՝ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում՝ հեռավոր ծովային գոտում, անցկացվում են նավատորմի տարբեր ուժերի օպերատիվ վարժանքներ»,- նշել են գերատեսչությունից։ Զորավարժությունները գլխավորում է Խաղաղ օվկիանոսի նավատորմի հրամանատար, ծովակալ Սերգեյ Ավակյանցը: Տաթև Ֆռանգյան
Կարդալ աղբյուրում
0