Հունիսի 8-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 50 228 մարդ։ Այս մասին հայտնում է Հայաստանի առողջապահության նախարարությունը։ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումներն իրականացվում են 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Նախարարությունից հիշեցնում են, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտայի, «Կասկադ […]
The post Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0