Հայազգի մարզական լրագրող, «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ աշխատանքի հավատարմագիր չի ստացել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։ Հունիսի 11-ից մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 11 քաղաքներում, իսկ խաղերից չորսը՝ Բաքվում։ Մրցաշարում աշխատելու համար լրագրողները պետք է ստանան հյուրընկալող երկրների բոլոր կազմկոմիտեների հավանությունը: Նման հավանություն չկա Բաքվի կազմկոմիտեից։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայում մերժումը կապել են նրա հետ, որ Նոբել Առուստամյանը «բազմիցս անօրինական ուղևորություններ է կատարել ադրբեջանական օկուպացված տարածքներ» առանց երկրի իշխանությունների թույլտվության՝ «անհարգալից վերաբերմունք դրսևորելով տարածքային ամբողջականության նկատմամբ»: «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին իրավիճակը համարել է «միջազգային մարզական շարժման […]
The post Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ի հավատարմագրում չի ստացել՝ Բաքվի մերժման պատճառով appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0