Հայաստանում հունիսի 8-ին կատարվել է 3 530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 2,8 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 81 մարդ։ Գրանցվել է մահվան 11 դեպք։ Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223 384 դեպք, որոնցից 214 690-ն` առողջացած, 4 474-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3 129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 111 596 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 75-րդ տեղը՝ 223 384 դեպքով։ Վրաստանը գտնվում է 56-րդ տեղում՝ 350 428 […]
The post Հաստատվել է կորոնավիրուսի 99 նոր դեպք, մահացել է 11 մարդ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0