Հունիսի 8-ին մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանում հայտնված զինծառայողը վերադարձվել է հայկական կողմին: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին»,- ասված է հաղորդագրությունում։ Պայմանագրային զինծառայող Արթուր Քաթանյանն այժմ գտնվում է Ստեփանակերտում։
The post Մառախուղի պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված զինծառայողը վերադարձվել է․ ՊՆ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0