Վերջին շրջանում հայկական դրամի դանդաղ, բայց շարունակական արժեզրկման գործընթացը դրդել է Կենտրոնական բանկին արտարժույթի շուկայում վերստին իրականացնել ինտերնվենցիա, որը ԿԲ-ն անվանում է գործառնություններ: «ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»,- ասված է Կենտրոնական բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Տարեսկզբից հայկական դրամը շարունակում է դանդաղ արժեզրկվել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։ Դրամի դիրքերը ամրապնդվեցին Կենտրոնական բանկի իրականացրած մի քանի ինտերվենցիաներից հետո: Ըստ առևտրային բանկերի փոխարժեքները ցուցադրող rate.am կայքի՝ 2021թ. ապրիլի 4-ի […]
The post Կենտրոնական բանկը կմիջամտի՝ կայունացնելու դրամի փոխարժեքը appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0