Հայաստանում ապրիլի 7-ին կատարվել է 4 943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 231 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 24,9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 816 մարդ։ Գրանցվել է մահվան 28 դեպք։ Ապրիլի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200 129 դեպք, որոնցից 179 043-ն` առողջացած, 3 675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 889 872 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 69-րդ տեղը՝ 200 129 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 285 645 […]
The post Հաստատվել է կորոնավիրուսի 1 231 նոր դեպք, առողջացել է 816 մարդ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0