Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացել է, ստեղծվել են պայմաններ խաղաղ կյանքի ապահովման համար։ Այս մասին «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը փոխվստահության անհրաժեշտ մակարդակի հաստատման, երկկողմ հարաբերությունների կարգավորման բարդ ճանապարհի միայն սկզբում են։ Այդ ճանապարհին պետք է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ»,- ասել է Ռուդենկոն։ Տարածաշրջանի տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը, ըստ Ռուսաստանի փոխարտգործնախարարի, ձեռնտու է բոլոր կողմերին․ «Հարավային Կովկասը երկար ժամանակ տառապում էր և այժմ էլ տուժում է ՝ փոխադարձ շրջափակումներից, նորմալ համագործակցություն հաստատելու անհնարինությունից։ Այսօր կան նշաններ, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ. տրանսպորտային միջանցքները […]
The post Ռուսական ընկերությունները հետաքրքրված են ԼՂ հարակից շրջաններում բիզնես նախագծերով․ Ռուդենկո appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0