Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածի միջոցով Հայաստանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան անժամկետ դարձնելու մասին:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բացի Հայաստանի քաղաքացիներից, այս որոշումը տարածվելու է նաեւ Բելառուսի եւ Ղրղզստանի քաղաքացիների վրա:
Կորոնավիրուսի բացասական ՊՇՌ-թեստի առկայությունը պարտադիր պահանջ է Հայաստանից Ռուսաստան մեկնողների համար։
Հարկավոր է ներբեռնել «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, որտեղ հաստատվում եւ նշվում է օգտատիրոջ կողմից ՊՇՌ թեստավորում անցնելու հանգամանքը եւ արդյունքը:
Կարդալ աղբյուրում
0