Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին․ համապատասխան կարգադրությունը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ և անվտանգ տեղաշարժի համար: Այն գործարկվել է փետրվարի 1-ից: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը: Ցանկին միացել է նաև Ղրղզստանը։
The post ՌԴ մուտքի՝ «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0