Հայաստանում ապրիլի 1-ին կատարվել է 4 830 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 116 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 23,1 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 864 մարդ։ Գրանցվել է մահվան 19 դեպք։ Ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 194 852 դեպք, որոնցից 174 545-ն` առողջացած, 3 552-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 851 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 864 876 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 70-րդ տեղը՝ 194 852 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 282 260 […]
The post Հաստատվել է կորոնավիրուսի 1 116 նոր դեպք, առողջացել է 864 մարդ appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0