Թարթառի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում: Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել: Ավելի վաղ Տերտերի շրջանի Թալիշ գյուղում ականի պայթյունից զոհվել էր 33-ամյա Բախտիյար Մախմուդովը:
Կարդալ աղբյուրում
0