«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը ազատ է արձակվել:
Ավագյանի փաստաբան Միքայել Շխիմյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը, ինչպես նաև մերժել է Արզգային անվտանգության ծառայությունը նրան կալանավորելու վերաբերյալ:
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ էր ներգրավել Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանինբ և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանին և միջնորդել դատարանին կալանավորել նրանց:
Երեկ ԱԱԾ բերման ենթարկված, ապա ձերբակալված Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը իրենց վերագրվող կասկածանքը չեն ընդունում, հայտարարել են նրանց պաշտպանները։
Նշենք, որ այսօր ավելի դատարանը որոշել է Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով կալանավորել Արամ Սարգսյանին:
Կարդալ աղբյուրում
0