Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։
Այս մասին տեղեկացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարությունը։
Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի եւ Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայնքներում։ Տները կլինեն վերանորոգված եւ կահավորված։
«Նախատեսվում է ապահովել նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն եւ միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում:
Դիմումները կարող եք ներկայացնել նախարարություն՝ պարտադիր նշելով կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, բնակության փաստացի վայր, անուն, ազգանուն):
Որպես դիմումի վերնագիր գրել՝ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԴԻՄՈՒՄ, նշելով հետեւյալ տեղեկությունները՝
— ընտանիքի անդամների թիվը, կազմը
— ընտանիքի անդամները՝ անուն, ազգանուն, անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները, սոցիալական քարտի համարը (ՀԾՀ)
— նշված շրջաններից նախապատվելի վարչական շրջանը
— այլ տեղեկություն:
Դիմումները կարող եք ուղարկել փոստով` ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 54 հասցեով կամ էլ․փոստով՝ [email protected], կամ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Կարդալ աղբյուրում
0