CivilNet

Անպատասխան հարցեր եռակողմ երկրորդ հայտարարությունից հետո

12.01.2021

Անպատասխան հարցեր եռակողմ երկրորդ հայտարարությունից հետո

Հունվարի 11-ին ստորագրված արդեն երկրորդ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը մի շարք անպապտասխան հարցեր է թողնում։ Նախ, այնտեղ ոչինչ ասված չէ 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի կատարման մասին, որը վերաբերում  է գերիներին, անհայտ կորածներին և զոհվածների մարմիններին։ Ադրբեջանը փաստացի կոպտորեն խախտել և խախտում է այդ կետը՝ հայ գերիների մի մասին հայտարարելով ահաբեկիչներ․․․
2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն ավարտվեց եռակողմ հայտարարության ստորագրմամբ, որը վերաբերում է բացառապես 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետի իրականացմանը։ Նախատեսվում է փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խմբի ձևավորում, որը պետք է մինչև 2021 թ. մարտի 1-ը ներկայացնի առաջարկներ և դրանց իրականացման ժամանակացույց տարածաշրջանային հաղորդակցության ուղիների վերագործարկման առնչությամբ։
Նույն օրը Վլադիմիր Պուտինի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ավելի քան երեսնամյա ընդմիջումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով կվերականգնի հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և վերջինիս միջոցով Թուրքիայի հետ, իսկ Հայաստանը հնարավորություն կունենա Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ։ Հայ-ռուսական երկկողմ բանակցությունների ընթացքում Հայաստանի վարչապետը նշեց, որ ձեռք բերված համաձայնությունները լրջորեն կմեծացնեն տարածաշրջանի ներդրումային գրավչությունը։
Հունվարի 11-ին ստորագրված արդեն երկրորդ հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հայտարարությունը մի շարք անպապտասխան հարցեր է թողնում։ Նախ, այնտեղ ոչինչ ասված չէ 2020 թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետի կատարման մասին, որը վերաբերում  է գերիներին, անհայտ կորածներին և զոհվածների մարմիններին։ Ադրբեջանը փաստացի կոպտորեն խախտել և խախտում է այդ կետը՝ հայ գերիների մի մասին հայտարարելով ահաբեկիչներ, չհրապարակելով իր մոտ գտնվող գերիների թիվը և խոչընդոտներ ստեղծելով զոհերի մարմինների և Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքում դեռևս ողջ մնացած զինվորների փնտրման աշխատանքների իրականացման գործում։
Հունվարի 11-ի հանդիպմանն ընդառաջ թե Հայաստանի վարչապետը և թե նրա մամուլի խոսնակը հրապարակային գրառումներ արեցին՝ պնդելով, որ Հայաստանի համար գերիների և անհայտ կորածների խնդիրը բացարձակ առաջնահերթություն է, և առանց այդ հարցում շոշափելի առաջընթացի ձեռք բերման՝ շատ դժվար կլինի առաջ շարժվել տնտեսական խնդիրների լուծման գործում։ Սակայն մոտ չորս ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո Հայաստանի վարչապետը ընդամենը ափսոսանք հայտնեց, որ գերիների հարցը չի լուծվել։ Այս հարցում առաջընթացի պակասից նա գանգատվեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին երկկողմ առանձնազրույցի ժամանակ՝ սակայն առանց որևէ շոշաձելի ձեռք բերման։ Պուտինը բավարարվեց միայն հույս հայտնելով, որ հումանիտար խնդիրների շուրջ ևս կհաջողվի պայմանավորվածություններ ձեռք բերել։

Իրավիճակը, երբ Ադրբեջանն ակնհայտ կերպով խափանում է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության աբողջական իրականացումը՝ առանց իր համար որևէ բացասական հետևանքների, լուրջ հարցեր է առաջացնում ցանկացած այլ պայմանավորվածության, այդ թվում սեփական տարածքով դեպի Ռուսաստան և Իրան Հայաստանին հաղորդակցության ուղիներ տրամադրելու ամբողջական կատարման Ադրբեջանի պատրաստակամության վերաբերյալ

Ստեղծված իրավիճակը, երբ Ադրբեջանն ակնհայտ կերպով խափանում է 2020 թ. նոյեմբերի 10-ի հայտարարության աբողջական իրականացումը՝ առանց իր համար որևէ բացասական հետևանքների, լուրջ հարցեր է առաջացնում ցանկացած այլ պայմանավորվածության, այդ թվում սեփական տարածքով դեպի Ռուսաստան և Իրան Հայաստանին հաղորդակցության ուղիներ տրամադրելու ամբողջական կատարման Ադրբեջանի պատրաստակամության վերաբերյալ։ Ավելին, փաստացի ստեղծվել է իրավիճակ, երբ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերից մեկը իրեն կարող է հանգիստ թույլ տալ խախտել այն, և փաստացի չկա նրան պարտադրելու կամ պատժելու որևէ մեխանիզմ։
Երկրորդ կարևոր հարցը վերաբերում է 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո Ադրբեջանի իրականացրած գործողությունների վերաբերյալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը։ Ադրյոք Հայաստանը համարո՞ւմ է, որ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններում ստանձնած պարտավորությունները, ագրեսիա է իրականացրել Արցախի Հանրապետության դեմ և օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի մոտ 75 տոկոսը՝ այդ ընթացքում կատարելով միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներ և պատերազմական հանցագործություններ։ Թե՞ Հայաստանը գտնում է, որ Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքն ու պատմական արդարությունը՝ ազատագրելով Հայաստանի կողմից ապօրինի օկուպացված տարածքները։
Եթե Հայաստանի պաշտոնական դիրքորոշման համաձայն Ադրբեջանը օկուպանտ և պատերազմական հանցագործություններ կատարած և կատարող պետություն է, ապա հարց է առաջանում, ինչպես է Հայաստանն առանց Ադրբեջանի կողմից իր կատարած հանցագործությունների փաստի ընդունման, դրանց կատարողների և կազմակեպիչների պատժման և հետևանքների վերացման Ադրբեջանի հետ ստեղծում համատեղ աշխատանքային խումբ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերի քննարկման համար։
Այս խնդրից բխում է նաև ներկայումս փաստացի ռուսական պրոտեկտորատի վերածված Արցախի Հանրապետության մի փոքր մասի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման հարցը։ Եթե Հայաստանը չի համարում, որ առնվազն Շուշին, Հադրութի շրջանը և նախկին ԼՂԻՄ-ի այլ տարածներ օկուպացված են Ադրբեջանի Հանրապետության կողմից, ապա այդ տրամաբանությամբ պետք է Ադրբեջանի բաղկացուցիչ մաս ճանաչի նաև Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը և Մարտունին։ Հակառակ պարագայում կոմունիկացիոն հարցերով ստեղծվելիք աշխատանքային խմբի աշխատանքի ավարտին հայկական կողմը հստակ պետք է արձանագրի, որ հաղորդակցության վերականգնումը որևէ կերպ չի կարող ազդել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների կամ առնվազն դրանց մի մասի դեօկուպացիայի գործընթաց սկսելու Հայաստանի մտադրության վրա։

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը և ընդունված հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեցին, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է ազատ խախտել ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն, իսկ Հայաստանը չունի որևէ հնարավորություն դա թույլ չտալու

2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը և ընդունված հայտարարությունը ևս մեկ անգամ փաստեցին, որ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կարող է ազատ խախտել ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն, իսկ Հայաստանը չունի որևէ հնարավորություն դա թույլ չտալու, այդ պարագայում հետագա քայլերի իրականացումից հրաժարվելու կամ առնվազն դրանք հետաձգելու համար։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ նույն իրավիճակը կարող է ստեղծվել Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան կամ Իրան Հայաստանի համար ճանապարհներ տրամադրելու պայմանավորվածության դեպքում։ Ցանկացած մտացածին պատճառաբանութամբ Ադրբեջանը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները և Հայաստանը չի ունենա որևէ հնարավորություն, բացառությամբ Ռուսաստանի նախագահին ուղղված գանգատների, այդ իրավիճակը փոխելու համար։

Կարդալ աղբյուրում

Մեկնաբանություններ

Մեկնաբանել
Քաղաքական

Տեղի ունեցած հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ․ խոսնակի գրառումը

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է, հայտարարում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

17 ապրիլի 15:47

0

Քաղաքական

Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում են Լեռնային Ղարաբաղից

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։

17 ապրիլի 15:14

0

Քաղաքական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է խորհրդարանի նախագահը

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:

17 ապրիլի 14:40

0

Քաղաքական

Ռուս խաղաղապահները լքում են Արցախը

«Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների մասին հարցին։

17 ապրիլի 14:05

0

Քաղաքական

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա

Այսօր մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա, որը երկու երկրների միջեւ 2023թ. նոյեմբերին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին բարձր մակարդակի այցն է։

17 ապրիլի 13:49

0

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կրկին Ոսկեպարում է

Նա այս մասին հայտնել է Telegram–ի իր ալիքում։ «Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ», – նշված է Փաշինյանի Telegram–ի ալիքում։

17 ապրիլի 13:08

0

Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից

Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի հեղինակ Շուջաաթ Ահմադզադայի հոդվածի հայերեն թարգմանությունը:

17 ապրիլի 16:50

0

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս

Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

16 ապրիլի 15:21

0

Քաղաքական

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով․ փաստաբան

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված), այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

17 ապրիլի 12:45

0

Քաղաքական

ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը

Տվյալ տեղեկագիրը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, հաջակցություն Հայաստանի` Եվրոպական Միություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան բարձրաստիճան հանդիպման ժամանակ։

17 ապրիլի 12:01

0

Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ. «Ֆրանսիայի սպառնալիքներն արդյունք չեն տա»

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ֆրանսիան իր գործողություններով վերջին երեքուկես տարիների ընթացքում լրջորեն կասկածի տակ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հրահրել է իրավիճակի սրում»։

17 ապրիլի 11:07

0

Հասարակություն

Պայթեցվեց Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին վարչական շենքը

Ինչպես պայթեցվեց ՊՆ նախկին շենքը։

17 ապրիլի 11:06

0

Այլ նորություններ

Հոդվածներ

Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից

Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի հեղինակ Շուջաաթ Ահմադզադայի հոդվածի հայերեն թարգմանությունը:

17 ապրիլի 16:50

0

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս

Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

16 ապրիլի 15:21

0

Հայերը շարունակում են փրկիչների հավերժական փնտրտուքը

Բրյուսելում տեղի ունեցավ եվրոպացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ սպասված հանդիպումը: Հայերը չափազանց ոգեւորված էին այդ հանդիպման առիթով դրա կայացումից շատ առաջ։

10 ապրիլի 10:15

0
Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.