ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) քաղաքականության գծով գլխավոր պատասխանատու Քերոլայն Վիկն այս շաբաթ այցելել է Հայաստան։ ԱՄՆ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության պաշտոնյաների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացման, առևտրային կապերի ամրապնդման և ներդրումների ընդլայնման հնարավորությունները։

Բոլոր աղբյուրները

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Հրապարակել են առաջինը
Արմենպրես











