Ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը
Երևանի ավտոբուսներից մեկում տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է նաև տեսանյութը նկարահանած կինը՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով, հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ կինը կներկայացվի նախաքննական մարմին։ Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ հայտնաբերվել և ձերբակալվել է նաև ավտոբուսում կնոջը վիրավորած և նվաստացրած տղամարդը։

Բոլոր աղբյուրները


Հայաստանի Հանրային Ռադիո

Ենթադրյալ բռնություն ավտոբուսում. ՆԳՆ-ն որոնում է տեսանյութի տղամարդուն | arm.sputniknews.ru Հրապարակել են առաջինը
Infocom.am













