Գյումրիում և Ամասիայում հայտնաբերվել են ինքնաձիգներ, ատրճանակներ, նռնակներ և մեծ քանակությամբ զինամթերք
Շիրակի մարզում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման երեք դեպք է արձանագրվել։ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները նոյեմբերի 18-ին հայտնել են Գյումրիի և Ամասիայի տարբեր հատվածներում թողած զենք-զինամթերքի մասին։ Նշված վայրերում ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» ինքնաձիգ, որսորդական հրացան, տարբեր տեսակի ատրճանակներ, նռնակներ, պայթուցիչներ և փամփուշտներ։

Բոլոր աղբյուրները

Շիրակի մարզում քաղաքացիները կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք Հրապարակել են առաջինը
Ժողովուրդ օրաթերթ












Մեկնաբանություններ
Մուտք գործեք՝ մեկնաբանելու և արձագանքելու համար։
Դեռ մեկնաբանություններ չկան։