Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
Թուրքիայի հարավարևմտյան ափերի մոտ՝ Էգեյան ծովում, գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Մուղլա նահանգի Դաթչա քաղաքի ափերից մոտ 253 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը եղել է մոտ 9 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվել։ Թուրքիայի Օսմանիե նահանգում 4.2 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է գրանցվել։

Բոլոր աղբյուրները

Թուրքիայում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հրապարակել են առաջինը
Ժողովուրդ օրաթերթ
Հայաստանի Հանրային Ռադիո

ՄԱՄՈՒԼ.am











Մեկնաբանություններ
Մուտք գործեք՝ մեկնաբանելու և արձագանքելու համար։
Դեռ մեկնաբանություններ չկան։