Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ, տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Կարդալ աղբյուրում
0