Նոյեմբերի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել գերեվարված երկու քաղաքացի, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Փոխանցված քաղաքացիներն են Միհրան Էռնեստի Մուսայելյանը (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյանը (ծնվ. 1993թ.): Միհրան Մուսայելյանն Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ է։ Նոյեմբերի 23-ին նա մոլորվել էր և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։ Իսկ Արեն Արամյանը, ըստ տեղեկությունների, գերեվարվել էր նոյեմբերի 16-ին Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։
The post Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է երկու գերի appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0