Շոթա Կինչա, Թբիլիսի OC Media Հազարավոր մարդիկ հավաքվել են Թբիլիսիում՝ ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, որն արդեն 14-րդ օրն է՝ հացադուլ է անում բանտում։ Բողոքի ցույցը կազմակերպել է Վրաստանի խոշորագույն ընդդիմադիր կուսակցությունը՝ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժումը»։ Վրաստանի երրորդ նախագահը, որը ներկայում Ուկրաինայի քաղաքացի է և գլխավորում Է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեն, ձերբակալվել է երկու շաբաթ առաջ՝ տեղական ընտրությունների նախօրեին Վրաստան գաղտնի մուտք գործելուց հետո: Սաակաշվիլին պնդում է, որ ինքը զոհ է քաղաքական հետապնդման, որը պատվիրել է անձամբ Բիձինա Իվանիշվիլին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիրը, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Սաակաշվիլին Վրաստանը լքել Է 2013-ի վերջին իր նախագահության ժամկետի ավարտից […]
The post Բազմահազարանոց հանրահավաք Թբիլիսիում ՝ Սաակաշվիլիի ազատության պահանջով appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0