Factor.am-ն ահազանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից, որ ոստիկանությունը կանգնեցնում է մարզերից Երևան եկող մեքենաներն ու խուզարկություն իրականացնում։ Ոստիկանության լրատվական ծառայությունից Factor.am-ին փոխանցեցին, որ ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակներում ծառայություն է իրականացնում։ Հարցին՝ արդյո՞ք ուժեղացված ծառայություն է իրականացվում և որն է պատճառը, ոստիկանության լրատվական ծառայությունից հստակ պատասխան չտվեցին։ Հավելենք, որ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ խիստ վերահսկողություն …
Կարդալ աղբյուրում
0