Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ): Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։ Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է»,- ասվում է հաղորդագրությունում։ Նախարարությունը՝ կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու […]
The post Նորակոչիկի հարազատները երդման արարողությանը մասնակցելու համար պետք է կորոնավիրուսի թեստի հանձնեն appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0