Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Հայաստանը կունենա երկու դրոշակակիր. այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Միջազգային օլիմպիական կոմիտեի կազմկոմիտեի հետ համատեղ որոշում է կայացվել, որ բացմանը հավաքական թիմերը կունենան մեկ տղամարդ և մեկ կին դրոշակակիրներ: Հայաստանից կլինեն բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը և լողորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Վարսենիկ Մանուչարյանը:
Կարդալ աղբյուրում
0