«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրություններում մոտ 54 տոկոս հավաքած կուսակցությունը, Հակոբյանի տեղեկացմամբ՝ խորհրդարանի փոխնախագահների պաշտոններում առաջադրելու է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունները։ «Քննարկումներ են ընթանում՝ ովքեր պետք է լինեն գործադիրում, բայց կոնկրետ ով որտեղ, այս պահի դրությամբ չեմ կարող ասել»,- հայտնեց նա։ Հարցին, թե ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանն էլ է կառավարությունում պաշտոն ստանալու, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ «Տեղեկություն չունեմ Արարատ Միրզոյանի վերաբերյալ»։
The post «Քաղաքացիական պայմանագրի» Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0