Հայազգի մարզական լրագրող, «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը ստացել է Եվրո-2020-ը լուսաբանելու հավատարմագիրը։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է «Матч ТВ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին։ Ավելի վաղ ՍիվիլՆեթը գրել էր, որ Նոբել Առուստամյանը Բաքվի կազմկոմիտեի մերժման պատճառով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ աշխատանքի հավատարմագիր չէր ստացել: Հունիսի 11-ից մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է 11 քաղաքներում, իսկ խաղերից չորսը՝ Բաքվում։ Մրցաշարում աշխատելու համար լրագրողները պետք է ստանան հյուրընկալող երկրների բոլոր կազմկոմիտեների հավանությունը: Նման հավանություն չկա Բաքվի կազմկոմիտեից։ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայում մերժումը կապել էին նրա հետ, որ Նոբել Առուստամյանը «բազմիցս անօրինական ուղևորություններ է կատարել ադրբեջանական օկուպացված տարածքներ» առանց […]
The post Նոբել Առուստամյանը ստացել է Եվրո-2020-ի հավատարմագիրը appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0