Ապրիլյան պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցը չի հրապարակվի։ 97 էջանոց փաստաթղթի վերաբերյալ խորհրդարանում ծավալուն ելույթ կունենա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Այս մասին հաղորդում է Առաջին ալիքը։ «Ես տրամադրված էի, որ դա ամբողջությամբ դրվեր Ազգային ժողովի կայքում, եթե գործադիրը տար դրական եզրակացություն, այսինքն՝ գաղտնիության ռեժիմի հետ խնդիր չտեսնեի, բայց 44-օրյա պատերազմը մեզ ստիպում է, որ բոլորս շատ զգույշ լինենք, որովհետև բանակը կրել է մեծ կորուստներ, և մեր զինվորականությունը պետք է կենտրոնանա իր խնդիրների լուծման վրա»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Զեկույցին ծանոթանալու իրավունք կստանան այն պաշտոնյաները, որոնք գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերի հասանելիություն ունեն, նաև նրանք, ում ԱԱԾ-ն հատուկ թույլտվություն […]
The post Ապրիլյանի պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվի․ 1lurer.am appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0