Ապրիլի 2-ին Վարչական դատարանում մեկնարկել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով դատական նիստը։ Դատավոր Մհեր Պետրոսյանը, լսելով կողմերին, որոշում կայացրեց նիստն անցկացնել դռնբաց։ Օնիկ Գասպարյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արամ Օրբելյանը, Նիկոլ Փաշինյանինը՝ Տաթևիկ Սարուխանյանը։ ՀՀ նախագահի ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին։ Վարչական դատարանում կառավարության ներկայացուցիչը խնդրեց մինչ այս դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնել։ Բացի այդ, պատասխանողը բողոք էր բերել Գասպարյանի հայցը վարույթ ընդունելու՝ դատարանի որոշման դեմ։ Մարտի 18-ին հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը և որոշել կիրառել հայցի ապահովման միջոց՝ մինչև հարցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: «Սա նշանակում […]
The post Օնիկ Գասպարյանի հայցի վերաբերյալ կառավարությունը միջնորդություն ներկայացրեց դատարանում appeared first on CIVILNET.
Կարդալ աղբյուրում
0