Mediamax.am

Ամերիկացի նախկին միջնորդը փակագծեր է բացել

02.04.2021

Ամերիկացի նախկին միջնորդը փակագծեր է բացել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է «Արդյո՞ ք Մինսկի խումբը դեռ դեր ունի» հոդվածը:

Հոգլանդը համանախագահի պաշտոնը զբաղեցրել է կարճ ժամանակ՝  2017 թվականի հունվարից սեպտեմբեր: Այդ պաշտոնին նա հրավիրվել էր, երբ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թողեց դիվանագիտական ծառայությունը եւ տեղափոխվեց մասնավոր հատված:

Տարբեր տարիներին Ռիչարդ Հոգլանդը ծառայել է որպես Ղազախստանում եւ Տաջիկստանում ԱՄՆ դեսպան, Պակիստանում փոխդեսպան եւ Թուրքմենստանում գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա զբաղեցրել է նաեւ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալի, ինչպես նաեւ Պետդեպարտամենտի եվրոպական եւ եվրասիական գործերի բյուրոյի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենի պաշտոնները:

2007 թվականին Ռիչարդ Հոգլանդը առաջադրվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, սակայն սենատոր Ռոբերտ Մենենդեզը արգելափակեց նրա թեկնածությունը` 1915-ին հայերի զանգվածային բնաջնջումը «ցեղասպանություն» անվանելուց հրաժարվելու պատճառով:

Նշանակում

Ռիչարդ Հոգլանդը գրում է, որ նա թոշակի էր անցել Պետդեպարտամենտում 30 տարի աշխատելուց հետո, երբ նրան խնդրեցին վերադառնալ որպես Մինսկի խմբի ԱՄՆ ժամանակավոր համանախագահ:

«Ճիշտն ասած, սկզբում մի փոքր տատանվում էի: Հարցն այն է, որ Պետդեպարտամենտում այս պաշտոնը չէր համարվում կարիերային աճին նպաստող: Անկեղծ ասած, այն սովորաբար զբաղեցնում էր մի դիվանագետ, ով սպասում էր լիարժեք դեսպանական նշանակման, կամ էլ շուտով պատրաստվում էր թոշակի անցնել: Այնուամենայնիվ, ինձ հետաքրքրեց հնարավորությունը` ավելի շատ բան իմանալու այն հարցի մասին, որին նախկինում քիչ ուշադրություն էի դարձրել: Բացի այդ կկարողանայի այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչը հազվադեպ հնարավորություն է ցանկացած ամերիկացի քաղաքացու համար:

Այն, ինչ մենք անում էինք եւ ինչպես էինք դա անում՝ շատ դեպքերում համապատասխանում էր այն կարծրատիպին, որը գալիս է մարդկանց մտքին, երբ նրանք մտածում են դիվանագետների կյանքի մասին: Մենք իջեւանում էինք հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ սովորաբար մեզ հատկացվում էին սենյակներ ներկայացուցչական հարկում, որն ապահովում էր մասնավոր խոհանոցից եւ բարից օգտվելու անվճար հնարավորություն: Մենք միշտ լինում էինք լավագույն ռեստորաններում: Բայց, անկեղծ ասած, շատ քիչ արդյունքի ենք հասել», — խոստովանում է Հոգլանդը:

Մադրիդյան սկզբունքները, Լավրովի պլանը եւ Պոպովի խոստովանությունը

Հոգլանդը գրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեւակերպել էր «Մադրիդյան սկզբունքները»՝ հակամարտության վերջնական կարգավորման ճանապարհային քարտեզ, որն ավարտվելու էր Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշմամբ:

«Այն ժամանակահատվածում, երբ ես ԱՄՆ համանախագահն էի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց հակամարտության կարգավորման իր պլանը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին եւ ոչ պաշտոնապես հայտնի դարձավ որպես «Լավրովի պլան»: Սակայն մեզ նախազգուշացրել էին այն անվանել «բանակցային սեղանի վրա դրված պլան»:

Երբ այսպես կոչված «Լավրովի պլանը» հրապարակվել էր, ես հարցրեցի իմ հիանալի գործընկերոջը` ռուսաստանցի համանախագահ Պոպովին. արդյո՞ք Կրեմլը իսկապես կհամաձայնի իրականացնել այն, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նրա անկեղծ պատասխանն էր. «Իհարկե, ոչ»: Սա ինձ հասկացրեց, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Իրականում սա եռակողմ խնդիր է, որում Ռուսաստանը խաղում է առանցքային, գուցե նույնիսկ որոշիչ դեր», — գրում է պաշտոնաթող դիվանագետը:

Ըստ նրա, պատճառն այն է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել իր, այսպես կոչված, «հատուկ ազդեցության գոտին» եւ հասկանում է, որ հակամարտության լուծումը թույլ կտա կողմերից յուրաքանչյուրին իրեն բավականաչափ ազատ զգալ եւ փնտրել այլ գործընկերներ:

«Միայն պատերազմը կլուծի խնդիրը»

«Համանախագահ գործընկերներիս հետ Երեւան եւ Բաքու կատարած բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում ես տեսա, որ յուրաքանչյուր կողմ հավատարիմ է իր դիրքորոշմանը եւ դժվարությամբ է համաձայնում դիտարկել ամենափոքր ժամանակավոր փոխզիջումը, նույնիսկ օրինակ ՝ վստահության ամրապնդման միջոցները: Ես եկա այն եզրակացության, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը վերջնականորեն կլուծի միայն պատերազմը, չնայած երբեք այդ տեսակետը հրապարակայնորեն չեմ արտահայտել», — խոստովանում է Հոգլանդը:

Մինսկի խմբի ապագան

«Մինսկի խմբի ապագայի մասին պատասխանը կախված է նրանից, թե ում եք տալիս այս հարցը», — գրում է Հոգլանդը:

«Երեւանը անհրաժեշտ է համարում Մինսկի խմբի պահպանումը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Ոչ պակաս հաստատուն է Բաքուն՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ միշտ այդպիսին կմնա», — նկատում է նախկին միջնորդը:

Այնուամենայնիվ, Հոգլանդը համարում է, որ «որոշակի ստեղծագործական մոտեցման դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է որոշակի դեր խաղալ»:

«Օրինակ, նա կարող էր իր մանդատին ավելացնել վերականգնման գործընթացը: Փաստորեն, եւ Բաքուն, եւ Երեւանը ընդունեցին, որ այժմ կա ենթակառուցվածքների, այդ թվում` նոր ճանապարհների, ինչպես նաեւ տարածաշրջանի ներսում եւ դրանից դուրս կապուղիների վերանորոգման եւ կառուցման հնարավորություն:

ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է կազմակերպել եւ համակարգել Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ պետությունների մայրաքաղաքների ֆինանսավորումը՝ Լեռնային Ղարաբաղում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացմանը աջակցելու համար:

Ակնհայտ է, որ դա հեշտ չի լինի նաեւ այն պատճառով, որ բարդ հարեւանները՝  Իրանը եւ Թուրքիան, կցանկանան իրենց խոսքն ասել: Սակայն եթե Մինսկի խումբը չվերանայի իր առաքելությունը, այն, ցավոք, կշարունակի մնալ միջազգային դիվանագիտության ինտրիգային ծայրագավառ», — եզրափակում է Ռիչարդ Հոգլանդը:

Կարդալ աղբյուրում

Մեկնաբանություններ

Մեկնաբանել
Քաղաքական

Տեղի ունեցած հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ․ խոսնակի գրառումը

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է, հայտարարում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

17 ապրիլի 15:47

0

Քաղաքական

Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում են Լեռնային Ղարաբաղից

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։

17 ապրիլի 15:14

0

Քաղաքական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է խորհրդարանի նախագահը

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:

17 ապրիլի 14:40

0

Քաղաքական

Ռուս խաղաղապահները լքում են Արցախը

«Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների մասին հարցին։

17 ապրիլի 14:05

0

Քաղաքական

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա

Այսօր մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա, որը երկու երկրների միջեւ 2023թ. նոյեմբերին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին բարձր մակարդակի այցն է։

17 ապրիլի 13:49

0

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կրկին Ոսկեպարում է

Նա այս մասին հայտնել է Telegram–ի իր ալիքում։ «Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ», – նշված է Փաշինյանի Telegram–ի ալիքում։

17 ապրիլի 13:08

0

Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից

Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի հեղինակ Շուջաաթ Ահմադզադայի հոդվածի հայերեն թարգմանությունը:

17 ապրիլի 16:50

0

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս

Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

16 ապրիլի 15:21

0

Քաղաքական

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով․ փաստաբան

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված), այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

17 ապրիլի 12:45

0

Քաղաքական

ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը

Տվյալ տեղեկագիրը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, հաջակցություն Հայաստանի` Եվրոպական Միություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան բարձրաստիճան հանդիպման ժամանակ։

17 ապրիլի 12:01

0

Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ. «Ֆրանսիայի սպառնալիքներն արդյունք չեն տա»

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Ֆրանսիան իր գործողություններով վերջին երեքուկես տարիների ընթացքում լրջորեն կասկածի տակ է դնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը և հրահրել է իրավիճակի սրում»։

17 ապրիլի 11:07

0

Հասարակություն

Պայթեցվեց Պռոշյանում գտնվող ՊՆ նախկին վարչական շենքը

Ինչպես պայթեցվեց ՊՆ նախկին շենքը։

17 ապրիլի 11:06

0

Այլ նորություններ

Հոդվածներ

Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից

Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի հեղինակ Շուջաաթ Ահմադզադայի հոդվածի հայերեն թարգմանությունը:

17 ապրիլի 16:50

0

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս

Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

16 ապրիլի 15:21

0

Հայերը շարունակում են փրկիչների հավերժական փնտրտուքը

Բրյուսելում տեղի ունեցավ եվրոպացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ սպասված հանդիպումը: Հայերը չափազանց ոգեւորված էին այդ հանդիպման առիթով դրա կայացումից շատ առաջ։

10 ապրիլի 10:15

0
Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.