Մուտք եք գործել
Դուրս գալ

Factor.am

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք. մահացել է 4 մարդ

23.02.2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք. մահացել է 4 մարդ

Փետրվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք, որոնցից 162329-ն` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 710201 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած և 4 մահվան դեպք: …

Կարդալ աղբյուրում

Մեկնաբանություններ

Մեկնաբանել
Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

10.04.2025

0

Միջազգային

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։

26.02.2025

0

Քաղաքական

Տեղի ունեցած հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ․ խոսնակի գրառումը

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է, հայտարարում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

17.04.2024

0

Քաղաքական

Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում են Լեռնային Ղարաբաղից

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։

17.04.2024

0

Քաղաքական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է խորհրդարանի նախագահը

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:

17.04.2024

0

Քաղաքական

Ռուս խաղաղապահները լքում են Արցախը

«Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների մասին հարցին։

17.04.2024

0

COP17-ի վճռորոշ օրերը․ աշխարհը Երևանում փորձում է պայմանավորվել բնության պահպանության շուրջ

Լուսանկարի աղբյուր՝ Հայաստանի Հանրային Ռադիո

Բացում- COP17-ի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ավարտին ընդառաջ՝ Երևանում վճռորոշ փուլ են մտնում բնության պահպանության շուրջ միջազգային բանակցությունները։ Մինչև հոկտեմբերի 30-ը երկրները պետք է ոչ միայն գնահատեն մինչև 2030 թվականը ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, այլև համաձայնության գան դրանք արագացնելու քայլերի շուրջ։ Ֆինանսավորման շուրջ տարաձայնություններից մինչև կենսաբազմազանության կորստի կասեցման մեխանիզմներ՝ համաժողովի արդյունքներից է կախված՝ քաղաքական հանձնառությունները որքանով կվերածվեն գործնական գործողությունների։

Միջազգային հանրության աչքերն ու ականջները Երևանի սրտում էին դեռ COP17-ի՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկից օրեր առաջ։ Հենց այստեղ պիտի ընդունվեն որոշումներ, որոնք վճռորոշ պետք է դառնան մոլորակի կենսաբազմազանության պահպանման և միջազգային բնապահպանական մարտահրավերների հաղթահարման համար։

Համաժողովի մեկնարկին ընդառաջ՝ «Առաջնորդները հանուն բնության» գագաթնաժողովում, Երևանից հնչեցին հայտարարություններ, որոնք մինչև օրս միջազգային մամուլի գլխագրերում են։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը գործածեց «էկոցիդ»՝ բնապահպանական ցեղասպանություն եզրույթը՝ բացատրելու, թե ինչ անդառնալի հետևանքներ են թողնում զինված հակամարտությունները բնության վրա։

«Բնությունը չի ճանաչում քաղաքական սահմաններ։ Ջրի, հողի և մթնոլորտի աղտոտման տարածումը կանգ չի առնում պետությունների սահմաններին, ուստի շրջակա միջավայրի փոփոխությունները և պատերազմի հետևանքով կրած վնասները միջազգային լուծումներ են պահանջում։ Զինված հակամարտությունների էկոլոգիական հետևանքները կարող են շարունակվել տարիներ, անգամ մի քանի սերունդների կյանքի ընթացքում, և ընդգրկել հսկայական տարածքներ։ Այս իրողության մասին է վկայում բռնաճնշումների ենթարկված Գազայի հատվածին պատճառվող վնասը։ Կան մեծ հողատարածքներ, որտեղ առաջիկա հարյուրամյակների ընթացքում հնարավոր չի լինի բնական էկոլոգիական գործունեություն իրականացնել։ Մեր տարածաշրջանում ևս ագրեսիվ պատերազմների հետևանքները տեսանելի են։ Դա էկոցիդ է։ Դա բնապահպանական ցեղասպանություն է»։

Ջրի սակավություն, գլոբալ տաքացման անդառնալի հետևանքներ, էնդեմիկ տեսակների պահպանման ֆինանսական հնարավորությունների ընդլայնում, կանաչ տնտեսություն․ երևանյան համաժողովի օրակարգն ամենահագեցածն է նախորդ COP-երի համեմատ։ COP17-ի նախագահ, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նախագահությամբ հնարավոր կլինի հաղթահարել բանակցային խոչընդոտները և հասնել համաձայնության։

«Քանի որ օրակարգային կետերը բավականին շատ են, բանակցող կողմերը, կարծում եմ, «մարտական» են տրամադրված, բայց ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահությունն ունի բոլոր հնարավորությունները՝ հարթեցնելու բանակցող կողմերի միջև առկա խոչընդոտները, և մենք վերջում ունենանք կոնսենսուսային որոշումներ»։

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմաքերի խոսքով՝ տարբեր, այդ թվում՝ քաղաքական տարաձայնությունները չպետք է խանգարեն առաջնորդներին համատեղ բնապահպանական որոշումներ կայացնելուն։

«Գաղտնիք չէ, որ այստեղ կլինեն տարբեր պետությունների ներկայացուցիչներ, որոնց միջև կան քաղաքական տարաձայնություններ։ Հարցն այն է, թե ինչպես կարելի է այդ տարաձայնությունները հաղթահարել՝ կենսաբազմազանության պահպանության և բնության փրկությանն ուղղված համատեղ աշխատանքի շրջանակում։ Օրակարգի բոլոր հարցերն էլ կարևոր են, սակայն այս համաժողովի առանցքում հավաքական առաջընթացի համաշխարհային գնահատումն է։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ որոշումներ պետք է կայացնենք՝ ավելի արագ առաջ շարժվելու համար»։

Կենսաբազմազանության կորստի դեմ պայքարում աշխարհը հետ է մնում ստանձնած պարտավորություններից։ Երևանում անցկացվող COP17-ը պետք է ոչ միայն գնահատի առաջընթացը, այլև ճանապարհներ գտնի քաղաքական խոստումներն իրական գործողությունների վերածելու համար։ Համաժողովի գլխավոր նպատակը այսպես ձևակերպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Չորս տարի առաջ՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակով, երկրները ստանձնել են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի կասեցմանն ու բնության վերականգնմանն ուղղված 23 թիրախի հասնելու պարտավորություն։ Համաշխարհային գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դրանց մի մասի ուղղությամբ առաջընթացն ավելի նկատելի է, քան մյուսների։ Ինչո՞ւ պետությունները չեն կատարում միջազգային մակարդակով ստանձնած պարտավորությունները, և որո՞նք են դրա հիմնական պատճառները։ Հենց այս հարցերը պետք է դառնան երևանյան համաժողովի քննարկումների առանցքը։

«Զեկույցը նաև ցույց է տալիս անհամապատասխանություն հավակնությունների և գործողությունների միջև։ Թույլ տվեք ներկայացնել նաև մի վատ նորություն։ Ազգային կենսաբազմազանության նպատակների կեսից էլ պակասն է ճիշտ ուղու վրա։ Եթե թիրախները կատարվեն, մինչև 2030 թվականը ցամաքային էկոհամակարգերի միայն 26 տոկոսը և ծովային էկոհամակարգերի 12 տոկոսը պաշտպանված կլինեն։ Դա զգալիորեն պակաս է Մոնրեալում համաձայնեցված 30 տոկոսանոց նպատակից»։

Ավելի քան 10 հազար միջազգային հյուրեր COP17-ի կապույտ՝ պաշտոնական բանակցությունների և քննարկումների գոտում փորձում են գտնել մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։ Բանակցությունների առանցքային տարաձայնություններից մեկը ֆինանսավորումն է։ Քննարկվում է, թե ինչպես պետք է ապահովվեն զարգացող երկրների բնապահպանական ծրագրերի համար անհրաժեշտ միջոցները, ովքեր պետք է ֆինանսավորեն դրանք և ինչ մեխանիզմներով։

Զարգացող երկրները պահանջում են ավելի հստակ ու կանխատեսելի միջազգային ֆինանսավորում։ Մյուս կողմը շեշտում է տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ մասնավոր հատվածից միջոցներ ներգրավելու անհրաժեշտությունը։ Քննարկվում է նաև՝ պահպանե՞լ գործող ֆինանսական մեխանիզմը՝ Գլոբալ բնապահպանական հիմնադրամի շրջանակում, թե՞ ստեղծել առանձին մեխանիզմ։

Քննարկումները շարունակվում են։ Ակնկալվում է, որ համաձայնության կհասնեն համաժողովի վերջին օրերին՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները։

Բուռն քննարկումների սեղանին են նաև այն, թե սերունդներով որոշակի տարածքներում ապրող և անտառների, բույսերի, կենդանիների ու էկոհամակարգերի մասին գիտելիքներ պահպանած համայնքներն ինչպես պետք է մասնակցեն իրենց գիտելիքներով այդ տարածքներին վերաբերող որոշումների կայացմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ընդգծել է` համաժողովն արդյունավետ կլինի, եթե պետությունները պատասխաններ տան այս բոլոր հարցերին։

«Այս զեկույցում ներկայացված ապացույցները ցույց են տալիս, թե ուր ենք գնում և ուր պետք է գնանք, եթե ցանկանում ենք հաղթահարել երեք ճգնաժամերը և ավարտել բնության դեմ պատերազմը։ Զարգացող երկրներում պետք է մոբիլիզացվեն ֆինանսական միջոցներն ու կարողությունները։ Ավելի մեծ մասշտաբով երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները»:

Մինչ կապույտ գոտում որոշում կայացնողները բուռն քննարկումներով փորձում են հասնել մոլորակի համար ճակատագրական որոշումների, համաժողովի կանաչ՝ հանրության համար բաց գոտում Հայաստանը ներկայացնում է իր կենսաբազմազանությունն ու մարդ-բնություն կապի մշակութային կողմը։ Այստեղ քննարկումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

Մեկ շաբաթ շարունակ Հայաստանի տարբեր հատվածներից Երևան եկած երիտասարդներն այստեղ ցուցադրել են բնապահպանական թեմաներով իրենց նորարարական լուծումները, խոսել Սևանա լճի հիմնախնդրի, Ամուլսարի, գետերի ու վայրի բնության աղտոտվածության մասին։

Ամփոփելով կանաչ գոտու առաջին շաբաթը՝ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մկրտչյանն ասում է՝

«Ամենակարևոր իրադարձությունն այն է, որ Երևանում մենք կենտրոնացել ենք բնապահպանական խնդիրների վրա, և ոչ միայն պաշտոնատար անձինք, ոչ միայն երկրների պաշտոնական պատվիրակությունները, այլ հասարակությունն ամբողջությամբ։ Հասարակությունը ծանոթանում է բնապահպանական խնդիրներին, մոտ է գտնվում դրանց, առնչվում է դրանց հետ, ինչը բերելու է և՛ կրթվածության, և՛ գիտակցության, և՛ այդ խնդիրները լուծելու լավ առաջարկներ ու ցանկություն»։

Կանաչ գոտում նախորդ շաբաթ նաև բողոքի ակցիաներ անցկացվեցին, օրինակ, ընդդեմ Ամուլսարի հանքավայրի շահագործման։ Բնապահպան Նազելի Վարդանյանը մտահոգություն հայտնեց հանքարդյունաբերության հնարավոր հետևանքների վերաբերյալ։

«Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ հանքարդյունաբերությունը Ամուլսարում։ Մենք Ջերմուկն ենք կորցնում, մենք կորցնում ենք Սևանը։ Բոլոր փորձագետները միաձայն ասել են՝ այդ ջրերն աղտոտվելու են, և դուք 500 տարի միլիարդներ էլ ծախսեք, չեք վերականգնելու»։

Իշխանությունը, մինչդեռ, պնդում է, որ Ամուլսարի ծրագրի բնապահպանական ռիսկերը գնահատվել են, իսկ հանքի շահագործման ընթացքում ջրի, օդի և այլ ցուցանիշները պարբերաբար դիտարկվելու են։ Վարչապետ Փաշինյանը հանքի շահագործման մեկնարկի ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունը համոզված է՝ բնապահպանական ռիսկերը վերահսկելի են, իսկ Ամուլսարը կարող է դառնալ նոր որակի՝ հանքարդյունաբերության օրինակ։

Հայաստանի քաղաքական դաշտում, սակայն, ավելի շատ քննարկվեց ոչ թե համաժողովի բովանդակությունը, այլ դրա կազմակերպչական աշխատանքների ծախսերը։ Փաշինյանը, «Ռադիոլուրին» իմ պատասխան, անդրադարձավ այդ քննադատություններին՝ ընդգծելով, որ երկրի ճանաչելիությունը զուտ հեղինակության հարց չէ, և այն կարող է արտահայտվել նաև տնտեսական ակտիվությամբ։

«Այդ 31 մլնի մասին որ խոսում են, այդ մարդիկ թող դուրս գան և Երևան քաղաքում մտնեն հյուրանոցներ, որոնք լիքն են ու տեղ չկա, մտնեն սրճարաններ, որոնք լիքն են և տեղ չկա, մտնեն ռեստորաններ, որոնք լիքն են և տեղ չկա։ Խոսեն տաքսու վարորդների հետ, որոնք միշտ կբողոքեն, իհարկե, բայց աշխատանքի խնդիր չունեն։ Այսօր ես սեպտեմբերի թվերը հրապարակեցի՝ Հայաստանում աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ է արձանագրվել, և այլն, և այդպես շարունակ»։

Ընդդիմությունը COP17-ը քննադատելիս նշում էր նաև, որ, չնայած Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումներին, եվրոպական երկրներից որևէ ղեկավար չի մասնակցել առաջնորդների գագաթնաժողովին։ Փաշինյանը հակադարձում է՝ հիշեցնելով եվրոպացի առաջնորդների՝ Հայաստան կատարած վերջին այցերը։

«Եվրոպական լիդերներն ընդամենը վերջերս էին շատ մեծ և գրեթե ամբողջական կազմով այցելել ՀՀ։ ՀՀ այս տարի այցելել է ԱՄՆ փոխնախագահը, և դեռ բարձրաստիճան փոխայցերը կշարունակվեն»։

COP17-ի բանակցությունների վճռորոշ փուլը դեռ առջևում է։ Հաջորդ շաբաթ՝ հոկտեմբերի 26–31-ը, Հայաստան կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը։ Նա կմասնակցի բարձր մակարդակի քննարկումներին, որոնց առանցքում են կենսաբազմազանության պահպանման ֆինանսավորումն ու միջազգային հանձնառությունները գործնական քայլերի վերածելը։

Հոկտեմբերի 27-ին և 28-ին կանցկացվի նախարարական բարձր մակարդակի շփումը` առաջ մղելու բանակցությունները և լուծումներ գտնել դեռևս չհամաձայնեցված հարցերի շուրջ։ Քննարկումների օրակարգում են նաև լեռնային ու քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությունը, կենսաբազմազանությանը վնասող սուբսիդիաների բարեփոխումը և բնության վերականգնումը։

Հոկտեմբերի 30-ին ավարտվող համաժողովի արդյունքները պետք է հստակեցնեն, թե ինչ քայլերով են երկրները արագացնելու մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորստի կասեցմանն ու բնության վերականգնմանն ուղղված գլոբալ նպատակների կատարումը։

Անահիտ Սվարյան24 Հոկտեմբերի, 2026, 17:47

5 րոպե կարդալու

Տարածել

Facebook

X

Reddit

VKontakte

Telegram

Տարածել էլ-փոստով

Տպել

Աղբյուր՝ Հայաստանի Հանրային Ռադիո

24 հոկտեմբերի 17:47

0

«Ինձ նախագծել, կառուցել է այս մթնոլորտը, Երևան քաղաքը»․ Դավիթ Մուրադյանի ճանապարհը գրականության, կինոյի և հիշողության միջով

Լուսանկարի աղբյուր՝ Ա1+

A

A

Մշակույթ

Աջակցիր «Ա1+»-ին

Գրող, արձակագիր, թատերագիր, կինոգետ, սցենարիստ, հրապարակախոս, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր Դավիթ Մուրադյանի ստեղծագործական կենսագրությունը դժվար է տեղավորել մեկ մասնագիտության սահմաններում։ Գրականություն, կինո, թատրոն, հեռուստատեսություն, դասավանդում՝ նրա կյանքում այս ոլորտները ոչ թե հաջորդել են միմյանց, այլ մշտապես հատվել ու լրացրել իրար։ Իսկ կյանքի վերջին տարիներին նա նաև գեղանկարչության փորձեր էր անում։

Դավիթ Մուրադյանի ձևավորման սկիզբը եղել է Երևանը՝ դերասանների, պարողների, գրողների, թատրոնի ու կինոյի մարդկանցով շրջապատված մանկությունը։

«Ինձ «նախագծել, կառուցել» է այս մթնոլորտը, Երևան քաղաքը, Սուսաննա Բաբայանի գրական խմբակը՝ Պիոներ պալատ, 60-ականներ»,- տարիներ անց գրել էր Դավիթ Մուրադյանն իր ինքնակենսագրականում։

Նա ծնվել էր 1951 թվականի դեկտեմբերի 12-ին Երևանում՝ ստեղծագործողների ընտանիքում։ Հայրը՝ Էդվարդ Մուրադյանը, դերասան էր։ Ծնունդով Խարբերդից էր, 1918 թվականից ապրել էր Հալեպում, իսկ 1925-ին ներգաղթել Հայաստան։ Աշխատել էր թատրոնում, հետագայում երկար տարիներ դասավանդել գեղարվեստաթատերական ինստիտուտում։

Մայրը՝ Հայկանուշ Ասատրյանը (հետագայում Մուրադյան), Երևանի օպերային թատրոնի բալետային խմբի հիմնադիր կազմի պարուհիներից էր։ Քույրը՝ Իվետտա Մուրադյանը, նույնպես ընտրել էր բալետը։

Այդ երկու ընտանեկան գծերը՝ հոր Խարբերդն ու մոր Երևանը, հետագայում դառնալու էին նաև Դավիթ Մուրադյանի գրական աշխարհի երկու առանցքները։ Իր կենսագրական գրառումներից մեկում նա դրանք չափազանց հակիրճ է ձևակերպել՝ «հարազատ քաղաք և Հին Երկրի հուշ»։

Երևանը նրա համար միայն ծննդավայր չէր։ Այն հիշողություն էր, մարդկանց ձայներ, փողոցներ ու հարաբերություններ, մշակութային մի միջավայր, որը նրա հետ մնաց ամբողջ ստեղծագործական ճանապարհին։ Իսկ «Հին Երկրի հուշը» ընտանեկան պատմության միջոցով կապում էր նրան այն աշխարհին, որն անձամբ չէր ապրել, բայց որը փոխանցվել էր հիշողությամբ։

Դերասան դառնալու փոխարեն՝ գրող

Դավիթ Մուրադյանի մանկությունը բառացիորեն անցել է բեմի մոտ, ու երբեմն նաև բեմում։

«Երեխա ժամանակ համոզված էի, որ դերասան եմ դառնալու»,- գրել է նա։

1959 թվականին նա խաղացել է Վիլեն Զաքարյանի «Փոքրիկ ջութակահարը» հեռուստաֆիլմ-ներկայացման մեջ։ Նկարահանված ժապավենը չի պահպանվել, բայց Մուրադյանի հիշողության մեջ մնացել էին այն մարդիկ, որոնց հետ, որպես երեխա այդ ժամանակ աշխատում ու շփվում էր՝ երիտասարդ Արմեն Ջիգարխանյանը, Սոս Սարգսյանը, Մարգո Մուրադյանը և ուրիշներ։

Մինչև 15-16 տարեկանը նրան հրավիրում էին նաև ռադիո՝ տարբեր բեմադրություններ ձայնագրելու։ Այդ տարիները նա հետագայում անվանել է «ճակատագրի պարգև», որովհետև հնարավորություն էր ունեցել մոտիկից տեսնելու և լսելու Ցոլակ Ամերիկյանին, Գուրգեն Ջանիբեկյանին, Արման Կոթիկյանին, Բաբկեն Ներսիսյանին, Մետաքսյա Սիմոնյանին, Վարդուհի Վարդերեսյանին, Էդգար Էլբակյանին և բազմաթիվ ուրիշների։

Ինքնակենսագրականում կա նաև գրեթե կինոսցենարի նման մի դրվագ։ Փոքր տարիքում նա գնացել էր «Վարդանանք» ներկայացումը դիտելու։ Արդյունքում փոքրիկ Դավիթը ոչ թե պարզապես հայտնվեց դահլիճում, այլ՝ դիմահարդարման սենյակում։ Պարզվել էր, որ երկրորդ գործողության համար երեխա դերասան էր անհրաժեշտ, և Վարդան Աճեմյանը նրան առաջարկել էր Վասակ Սյունու տղայի դերը։

Տեքստը բացատրել էին տեղում։ Բեմում նրա կողքին եղել էր Գուրգեն Ջանիբեկյանը։

«Մտանք բեմ ու խաղացինք առանց դույզն իսկ սայթակելու։ Զարմանալի բան էր, վախ չունեի։ Հիմա, ամեն դասախոսությունից առաջ, անհանգիստ եմ»,- հիշում էր Մուրադյանը տասնամյակներ անց։

Այնուամենայնիվ, դերասանի ճանապարհը նրան չտարավ։

«Դերասան չդարձա։ 14-15-ից արդեն ինձ գրող էի պատկերացնում»։

1969 թվականին «Պիոներ» ամսագրում տպագրվեց նրա առաջին գրական գործերից մեկը։ 1973-ին ավարտեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1976-ին լույս տեսավ առաջին գիրքը՝ «Ուզում եմ քեզ պատմել»։

Առաջին գրքի ճանապարհն էլ հեշտ չէր։ Մուրադյանը հիշում էր, որ ձեռագիրը հինգ տարի «պլանից պլան էր քոչում» պետական հրատարակչությունում։ Բայց հրատարակվեց։ Եվ գրականությունը, նույնիսկ երբ նրա աշխատանքային կենսագրության մեջ ավելի մեծ տեղ էր զբաղեցնում կինոն, այլևս չհեռացավ։

«Հայֆիլմը»՝ այն տեղը, որտեղ իրեն օրգանական էր զգում

Մինչև կինոստուդիա հասնելը Դավիթ Մուրադյանն աշխատել էր Հայաստանի ռադիոյի գրական խմբագրությունում, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում և գրական ոլորտի այլ կառույցներում։

1977 թվականին նրա մասնագիտական կենսագրության մեջ սկսվեց «Հայֆիլմի» երկար շրջանը։

Իր ինքնակենսագրության մեջ նա այդ միջավայրի մասին գրել է առանձնահատուկ ջերմությամբ.

««Հայֆիլմը» Երևանի հենց այն տեղն էր, ուր ավելի օրգանական էի զգում ինձ»։

Այստեղ նրա աշխատանքը կապված էր սցենարական կոլեգիայի, ֆիլմերի խմբագրման և ստեղծագործական գործընթացների հետ։ Տարբեր տարիներին նա խմբագրել է մոտ երկու տասնյակ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմեր։

«Հայֆիլմը» նրա համար միայն աշխատանքի վայր չէր։ Այն նաև կրթություն էր, մասնագիտական կապեր, հայկական և խորհրդային կինոյի ներսից ճանաչողություն։

«Եթե ուսանողներիս այսօր պատմելու բան ունեմ, նաև դրա շնորհիվ է»,- գրել է նա։

Դավիթ Մուրադյանը հեղինակել է խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ։ Դրանցից են «Սիրո փոքրիկ պատմություն» կարճամետրաժ ֆիլմը, «Իմ Կոմիտասը» վավերագրական ֆիլմի՝ Ա. Վաթյանի հետ գրված սցենարը, «Սպանվողն է մեղավոր» վավերագրական ֆիլմը և այլ աշխատանքներ։

Կինոյի մասին նա ոչ միայն գրել է, այլև տասնամյակներ շարունակ խոսել հեռուստատեսությամբ։

1987 թվականից վարել է «Մեկ ու կես ժամ կինոյի մասին», «Տասներորդ մուսա», «Իրիկնային զրույցներ», «Հայկական էկրան» և այլ հեղինակային հաղորդումներ։

Այդ հաղորդումների շնորհիվ այսօր հայկական մշակութային հիշողության մեջ կարող էին պահպանված լինել տասնյակ կարևոր զրույցներ։ Սակայն դրանց մեծ մասը, ինչպես ինքն է ցավով արձանագրել, չի պահպանվել։

«Ցավում եմ, որ դրանց մեծ մասը անհետ կորել է և չի դարձել մեր կինոյի պատմության արձանագրված մասնիկ»։

Իսկ զրուցակիցների ցանկն ինքնին մի ամբողջ ժամանակաշրջանի քարտեզ է՝ Սերգեյ Փարաջանով, Արմեն Ջիգարխանյան, Ռոման Բալայան, Օլեգ Յանկովսկի, Բագրատ Հովհաննիսյան, Ալբերտ Մկրտչյան, Սոս Սարգսյան, Ֆրունզե Դովլաթյան, Աղասի Այվազյան և շատ ուրիշներ։

1993 թվականին Դավիթ Մուրադյանն ընտրվել է ԱՊՀ երկրների «Նիկա» կինոակադեմիայի անդամ։ Հայկական կինոն ներկայացրել է նաև միջազգային հարթակներում, այդ թվում՝ Վիսբադենի կինոփառատոնում։

«Մի գեղեցիկ բան կա, որ չեմ կարող շրջանցել»

Դավիթ Մուրադյանի հիշողության ամենակարևոր դրվագներից մեկն առնչվում էր Վիլյամ Սարոյանին։

«Մի գեղեցիկ բան կա, որ չեմ կարող շրջանցել։ Շփումը Վիլյամ Սարոյանի հետ 1976-ին»,- գրել է նա։

Սարոյանի Հայաստան այցելության ժամանակ արված ձայնագրությունների հիման վրա Մուրադյանը պատրաստել էր «Սարոյանը Սարոյանի մասին» նյութը, որը 1977 թվականին տպագրվում է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում։

Հայերեն տարբերակի պատմությունը ևս բնորոշ է ժամանակին. նրա վկայությամբ՝ մի օրինակը կորել էր «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ տեղափոխության ժամանակ, մյուսը մնացել էր Վարդգես Պետրոսյանի մոտ։

Սարոյանի հետ այդ հանդիպումը Մուրադյանի կենսագրության մեջ պատահական դրվագ չէր։ Տարբեր տարիներին նրա ճանապարհը խաչվել է բազմաթիվ գրողների, ռեժիսորների, դերասանների հետ։ Այդ մարդկանց մասին խոսելիս նրա ինքնակենսագրականն այլևս պաշտոնական կենսագրություն չէ, այլ անձնական հիշողությունների գիրք։

«Նրանցից մի քանիսը ներհյուսվել են իմ կյանքի մեջ»,- գրում էր նա՝ հիշատակելով գրող Լեոնիդ Զորինին, Յուրի Տուլիկին, գրող ու նկարիչ Յուրի Կովալին, ուկրաինացի դրամատուրգ Յարոսլավ Ստելմախին, լատվիացի պոետ Մարիս Չակլայսին և ուրիշների։

Եվ այդ շարքն ավարտում էր պարզ խոստովանությամբ.

«Այս մարդկանց կարոտում եմ»։

Գրականությունը՝ Երևանից մինչև «Հին Երկիր»

Դավիթ Մուրադյանի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է արձակ, դրամատուրգիա, էսսեագրություն, կինոգիտական և հրապարակախոսական աշխատանքներ։

Նրա գրքերից են «Ուզում եմ քեզ պատմել», «Հրաժեշտ», «Գնացքներ և կայարաններ», «Մեր հին դաշնամուրը», «Ժառանգության իրավունք», «Սպասասրահի նվագախումբը», «Երազների մեկնություն» և այլ ժողովածուներ։

Նրա ստեղծագործությունները տպագրվել են Հայաստանում և Սփյուռքում, տարբեր երկրներում, ինչպես նաև թարգմանվել մի շարք լեզուներով։ Պիեսները բեմադրվել են Հայաստանում և արտերկրում, հնչել ռադիոյով և ներկայացվել հեռուստատեսությամբ։

Դավիթ Մուրադյանի արձակում հաճախ վերադարձող թեմաներից մեկը մտավորականի ճակատագիրն է։ Իր ինքնակենսագրականը գրելու պահին՝ 1996 թվականին, 46 տարեկանում, նա իր արածի մասին խոսում էր ընդգծված ինքնաքննադատությամբ.

«Կյանքի կեսից ավելին ապրած է, արածը մի բան չի»։

Եվ անմիջապես շարունակում էր՝ հույս հայտնելով, որ ժամանակ կունենա շարունակելու «Հրաժեշտի» թեման՝ «մտավորականի, ավելի ճիշտ՝ ինտելիգենտի ճակատագիրը»։

Այս մի քանի տողում տեսանելի է նաև Դ․ Մուրադյանի վերաբերմունքը սեփական կենսագրության նկատմամբ։ Նույնիսկ արդեն տպագրված գրքերից, ֆիլմերից, հաղորդումներից ու մասնագիտական ճանապարհից հետո նա իր արածին նայում էր ոչ թե որպես ավարտված վաստակի, այլ որպես դեռ շարունակելի աշխատանքի։

Գրքերն ու կրթությունը՝ նույն լուսավորչական աշխատանքի մաս

Դավիթ Մուրադյանի կենսագրության մյուս կարևոր գիծը մանկավարժությունն էր։

Դասավանդել սկսել է 1986 թվականին։ Հետագայում երկար տարիներ աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ղեկավարել կինոգիտական դասընթացներ, դասավանդել ապագա կինոգետներին և արվեստագետներին։

Իր ուսանողների մասին գրել է իրեն բնորոշ ինքնահեգնանքով.

«Լավ ուսանողներ եմ ունեցել և ունեմ։ Ուրախ կլինեմ, եթե իմ դասերը չխանգարեն նրանց, որ մտավորական ու կինոգետ դառնան»։

2014-2019 թվականներին Դավիթ Մուրադյանը եղել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, իսկ ռեկտորի պաշտոնից հետո շարունակել է իր մանկավարժական գործունեությունը որպես պրոֆեսոր։

Լուսավորչական աշխատանքը, սակայն, շատ ավելի վաղ էր սկսել։

1970-1980-ական թվականներին հեղինակել է պատանիներին հասցեագրված «Ձեր սիրելի գրքերը» և «Գրական հերոսների աշխարհում» ռադիոհաղորդումները։ Իր համար դրանք առանձնահատուկ կարևորություն ունեին։

Նա հույս ուներ, որ հաղորդումները կատարել էին իրենց «լուսավորչական դերը»՝ աշակերտներին «կապել լավ գրքերի, գրականության հետ»։

Գրական և պետական գործունեություն

Դավիթ Մուրադյանը 1984 թվականից Հայաստանի գրողների միության անդամ էր։ 1994-1996 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար, իսկ 2001 թվականին կրկին ընտրվել այդ պաշտոնում և աշխատել մինչև 2008 թվականը։ Նույն 1984 թվականից նաև Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է, 1985 թվականից՝ կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Մասնակցել է միջազգային գրական և մշակութային ծրագրերի։ 2000 թվականին «Գրական ճեպընթաց» միջազգային ծրագրի շրջանակում եվրոպացի գրողների հետ ճանապարհորդել է Եվրոպայով։ Հետագայում դարձել է «Գրական տապան» ծրագրի նախաձեռնողներից և հեղինակներից՝ Հայաստան հրավիրելով տարբեր երկրների գրողների և ստեղծելով մշակութային փոխանակման նոր հարթակ։

2008-2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնը, այնուհետև վերադարձել ստեղծագործական և մանկավարժական գործունեությանը։

2011 թվականին Դավիթ Մուրադյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, իսկ 2017 թվականին նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ ստեղծագործող սերնդի կրթության և կինոարվեստի զարգացման գործում ներդրած ավանդի համար։

Նրա մասնագիտական պարգևների թվում են նաև Հայաստանի գրողների միության Լևոն Շանթի անվան «Տարվա լավագույն պիես» մրցանակը՝ «Մեր հին դաշնամուրը» պիեսի համար, «Ոսկե գրիչ», «Արտավազդ» մրցանակները և Երևանի քաղաքապետի ոսկե մեդալը։

Մարդը՝ սեփական կենսագրության ետևում

Պաշտոնական կենսագրության մեջ հնարավոր է թվարկել գրքերը, ֆիլմերը, պաշտոններն ու մրցանակները։ Դավիթ Մուրադյանի սեփական գրառումներն, սակայն, մեկ այլ բան են ցույց տալիս։

Այստեղ մարդն ավելի հաճախ հիշում է ոչ թե իր պաշտոնը, այլ իրեն հանդիպած մարդկանց։ Ոչ թե մրցանակը, այլ կորած ձայնագրությունը։ Ոչ թե ռեկտոր կամ կինոստուդիայի ղեկավար լինելը, այլ այն, թե ինչ կարող է պատմել ուսանողներին։ Ոչ թե իր առաջին գրքի հաջողությունը, այլ այն, որ ձեռագիրը տարիներով հրատարակչությունում էր մնացել։

Նրա հիշողության աշխարհում կողք կողքի են Խարբերդն ու Երևանը, Սարոյանն ու Փարաջանովը, մանկության տարիներն ու «Հայֆիլմը», գրականությունն ու հեռուստատեսությունն ու ռադոիաշխարհը։

Եվ գուցե այդ ամբողջ երկար ճանապարհի համար ամենաճշգրիտ բանաձևը հենց ինքն է տվել դեռ տարիներ առաջ՝ բացատրելով, թե որտեղից են գալիս իր գրքերը.

«Հարազատ քաղաք և Հին Երկրի հուշ»։

Այդ երկու աշխարհների՝ ապրած քաղաքի ու ժառանգված հիշողության միջև է ձևավորվել Դավիթ Մուրադյանի գրական և մշակութային կենսագրությունը։ Իսկ դրանց կողքին միշտ եղել է երրորդը՝ մարդկանց աշխարհը. նրանք, որոնց հանդիպել է, որոնց մասին գրել է, որոնց ձայնը փորձել է պահպանել և այն սերունդները, որոնց փոխանցել է իր իմացածը։

Դավիթ Մուրադյանի թողած ժառանգությունն ու ազդեցությունը անմար կպահի նրա անունը, համոզված են նրա նախկին ուսանողները, նրա գրչակից ընկերներն ու հարյուրավոր գործընկերներ, ընթերցողներ ու նրան արժեվորող մարդիկ։

Երևանում ավտոբուս է կողաշրջվել․ կա 11 տուժած

«ԹԵՄԱ»․ Անկլավների փոխանակո՞ւմ, թե՞ միջանցքների տրամադրում․ ի՞նչ կարող է սպասվել Հայաստանին

Համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում․ պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվել է

Աղբյուր՝ Ա1+

24 հոկտեմբերի 17:00

0

Քաղաքական

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա

Այսօր մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա, որը երկու երկրների միջեւ 2023թ. նոյեմբերին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին բարձր մակարդակի այցն է։

17.04.2024

0

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կրկին Ոսկեպարում է

Նա այս մասին հայտնել է Telegram–ի իր ալիքում։ «Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ», – նշված է Փաշինյանի Telegram–ի ալիքում։

17.04.2024

0

Քաղաքական

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով․ փաստաբան

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված), այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

17.04.2024

0

Քաղաքական

ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը

Տվյալ տեղեկագիրը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, հաջակցություն Հայաստանի` Եվրոպական Միություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան բարձրաստիճան հանդիպման ժամանակ։

17.04.2024

0

Այլ նորություններ

Հոդվածներ

«Ամեն ինչ արեք ճաշակով, արվեստով ու ազնվորեն». Սոս Սարգսյանի մասին պատմում են Համազգայինի մարդիկ

Լուսանկարի աղբյուր՝ Bravo.am

97 տարի առաջ՝ 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ծնվեց մեծանուն դերասան, ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ու թեեւ նա արդեն ավելի քան մեկ տասնամյակ ողջ չէ, նրա ուսմունքն ու գաղափարները շարունակում են տարածել ուսանողներն ու արդեն նրանց սաները: Վարպետի հիմնած Համազգային թատրոնում նրա մասին զրուցել ենք Նարինե Գրիգորյանի, Արման Նավասարդյանի, Տաթեւ Ղազարյանի, Վարշամ Գեւորգյանի, Ալլա Սահակյանի, Գագիկ Մադոյանի, Արմինե Անդրեասյանի, Նարեկ Բաղդասարյանի եւ Ստեփան Ղամբարյանի հետ: - Ինչպիսի՞ն է եղել Ձեր առաջին հանդիպումը Սոս Սարգսյանի հետ, ու ի՞նչ եք հիշում այդ օրվանից։ Նարեկ. Առաջին անգամ հանդիպել եմ ընդունելության քննության ժամանակ. Սարգսյանը հանձնաժողովի նախագահն էր: Էտյուդ էի ներկայացնում ու շատ բարդույթավորված էի։ Արմանն էր հետս պարապել: Արման. Դրա համա՞ր էիր կոպլեքսավորված (ծիծաղում ենք,-հեղ.): Նարեկ. Չէ՛, չէ՛, ընդհանրապես այդ շրջանում էի այդպիսին: Ընդունվելու հույս առանձնապես չունեի: Ելույթիս ժամանակ բոլորը լուրջ ու խոժոռ դեմքերով նստած էին, իսկ ինքը մի երկու անգամ ասաց. «Հըհը, հըհը», ու դա ինձ շատ ուժեղ մոտիվացրեց եւ ոգեւորեց: Մտածեցի՝ «Այս ի՞նչ եմ արել, որ Սոս Սարգսյանը ծիծաղեց»։ [gallery1] Արմինե. Ինձ բախտ է վիճակվել տեսնել Սարգսյանի վերջին դերակատարումները «Լիր արքա»-ում։ Կոնսերվատորիայում էի սովորում, բայց երբ իմացա՝ անձամբ կուրս է հավաքում, եկա Թատերական ինստիտուտ, ինչի համար շատ շնորհակալ եմ ճակատագրին: Փաստորեն, ոչինչ հենց այնպես չի լինում: Սովորեցի, հետագայում սկսեցի աշխատել նրա թատրոնում: Նարինե. Արդեն սովորում էի ինստիտուտում, երբ Սարգսյանը ռեկտոր դարձավ: Նրա հանդեպ իսկապես շատ մեծ ակնածանք կար: Ավարտելիս դիպլոմային աշխատանքս մրցանակ ստացավ, ու այն հենց Սոս Սարգսյանը հանձնեց: Ինձ համար շատ երջանիկ ու հպարտ պահ էր: Ալլա. Մի զավեշտալի պատմություն հիշեմ: Ընդունելության քննություններ էինք հանձնում, եւ Սոս Սարգսյանը նույնպես կուրս էր հավաքում: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր, թե ում կուրսում կհայտնվի, ուղղակի ամեն անգամ նրան ակնածանքով էի նայում քննության մտնելիս, երբեմն՝ վախենալով կամ հայացքը որսալով: Վերջին քննության ժամանակ սրահից դուրս էի գալիս, երբ ասաց. «Աղջիկ ջան, մի հատ հետ արի» (ասում է Սարգսյանի ձայնով,-հեղ.): Վախեցած վերադարձա: «Աղջիկ ջան, զգույշ կլինես, մինչեւ սեպտեմբեր քեզ չփախցնեն: Ոնց որ անվճար ես անցնում, ափսոս է այդ տեղը»,- շարունակեց: Պատասխանեցի. «Չէ՛, զգույշ կլինեմ»։ [gallery2] Տաթեւ. Անշուշտ, նրա մասնակցությամբ ֆիլմերը նայել էի ու Համազգայինում էլ որպես հանդիսատես եղել: Ամեն այցելության ժամանակ Սոս Սարգսյանին էի փնտրում, բայց այդպես էլ այդ ընթացքում թատրոնում նրան չտեսա: Նրա «Մի գավաթ բարությունը» մի քանի անգամ նայել էի ու շատ սիրել: Գիտեի, որ ինստիտուտի ռեկտորն է ու կուրս է հավաքում: Կուրս էր հավաքում նաեւ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը: Այդ թատրոնում են աշխատում մայրս, քեռիս ու ցեղս, Հակոբ Երվանդիչն էլ ինձ մանկուց գիտեր, եւ գրեթե վստահ էի, որ կվերցնի ինձ: Ներքուստ չէի էլ պայքարում, բայց մի թաքուն ցանկությամբ, անշուշտ, երազում էի Սոս Սարգսյանի կուրսում հայտնվել։ Միայն սեպտեմբերի մեկին, երբ Դավիթ Հակոբյանը կարդաց իմ անունը, իմացա, որ Սարգսյանի կուրսում եմ, ինչը մեծ երջանկություն էր ինձ համար: [gallery27] Իսկ նրա հետ առաջին անգամ հենց քննության ժամանակ հանդիպեցինք: Շատ կարճահասակ էի ու փոքր-մոքր: Նայեց, առանձնապես ոչինչ դուրը չեկավ (ծիծաղում ենք,-հեղ.): Տարիքս հարցրեց։ Ասացի՝ 16: Կուրսում ամենափոքրն էի: «Դեռ շատ ժամանակ ունի»,- թերթը դիմացը պահելով՝ կողքը նստածին ասաց: Առաջին ընդունելությունը շատ վատ էր, թուքս չորացավ։ Հետո բեմական խոսքի քննությանը ոգեւորված էի եւ երեւի կարողացա սիրտը գրավել։ Սեպտեմբերի 1-ին, երբ ուսանողական տոմսերն էին հանձնում, արդեն ուզում էի բեմից իջնել, ձեռքս բռնեց ու իր առաջին պատգամն ինձ այս եղավ. «Խոստացիր, որ կբոյովանաս» (ծիծաղում ենք,-հեղ.)։ Խոստացա, հույս ունեմ՝ խոստումս մի քիչ պահել եմ: [gallery3] - Եթե Սարգսյանի մոտ չսովորեիք ու միասին ճանապարհ չանցնեիք, ձեր կյանքն, անկասկած, այլ կլիներ: Ի՞նչ եք ձեռք բերել նրա շնորհիվ։ Գագիկ. Նրա պատգամները մեծ ազդեցություն են ունեցել մեզ վրա՝ որպես մարդկանց ու քաղաքացիների։ Միշտ ասում էր. «Այս հանրապետությունում ինչ տեղի է ունենում, վերաբերում է ինձ»։ Պատկերացրեք, թե ինչպիսի մեծ պաշար ուներ Սոս Սարգսյանը․ աշխատել էր Աճեմյանի, Տարկովսկու, Գուլակյանի, Մալյանի եւ այլ արվեստագետների հետ։ Իսկական հարստություն ուներ իր ներսում։ Նրա կուրսում սովորելը եւ իր հիմնած թատրոնում աշխատելը երջանկություն էր։ Ասում էր. «Ամենակարեւորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է»: Իրոք, մեծ դերասան էր։ Ընդ որում՝ մեծ դերասան լինելն այս դեպքում արդեն մարդկային կատեգորիա է, որովհետեւ շատ տաղանդավոր դերասաններ կան, որոնք մեծ դերասան չեն։ Նա մեծ դերասան էր, որովհետեւ մեծ մարդ էր՝ իր մասշտաբներով, էսթետիկայով, արվեստով ու քաղաքացիական կեցվածքով։ Նրա պակասը շատ է զգացվում։ Այսօր Սարգսյանի մեծության արվեստագետ ու մարդ գրեթե չուեննք։ Նրա մտածողությունը համազգային էր։ Արմինե. Սոս Սարգսյանը դասերի ու զրույցների ժամանակ անվերջ կրկնում էր մի միտք, որն աֆորիզմի պես մեր մեջ մնաց. «Արվեստը ճաշակ է, ճաշակը՝ չափի զգացողություն»: Ստեղծագործելիս անվերջ կրկնում եմ այդ միտքը։ Եթե այդ երեքը կան, ուրեմն՝ չես կարող գործդ գլխառադ անել: Մի անգամ սերիալների մասին հարցրինք, ու պապին պատասխանեց. «Ամեն ինչով էլ կարող եք զբաղվել: Բա, իհարկե, պիտի սերիալներում էլ նկարվեք. դա էլ է դերասանի գործը, բայց այն արեք ճաշակով, արվեստով ու ազնվորեն»։ Եվ մեր թատրոնում ինձ շատ է դուր գալիս ազնիվ խաղը, երբ ամեն ինչի առանցքում մարդն է՝ իր ապրումներով ու պատկերացումներով։ Միշտ ասում էր. «Քո եղբայրը, հորեղբայրն իրեն այդպե՞ս է պահում, այդպե՞ս է խոսում, այս ի՞նչ ձեւով եք շփվում»: Մեր չափորոշիչների հիմքը շատ հստակ է դրել, եւ եթե իր արվեստանոցում չսովորեինք, ուրիշ մարդիկ կլինեինք։ Շնորհակալ ենք, որ այսպիսին ենք։ [gallery4] - Արման, լուսանկարներ ցույց տվեցիք, որոնցում միասին Հաղարծինում եք: Նաեւ հետը հյուրախաղերի եք գնացել: Թատրոնից դուրս ինչպիսի՞ն էր: Արման. Նա թատրոնից դուրս ուրիշ Սոս Սարգսյան չէր: Ամեն տեղ նույնն էր՝ դրսում, թատրոնում, տանը, նկարահանման հրապարակում, ճանապարհին։ Տաթեւ. Նրա հետ ճամփորդելը երջանկություն էր։ Վերջերս քրոջս դուստրը՝ Լիլին, իր կուրսի ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ Հայաստանի քաղաքներով ճամփորդելու էր գնացել ու պատմում է. «Գիտե՞ս, մոք, ինչ հավես է իր հետ: Ճանաչում են, մոտենում»։ Ասացի. «Է՜, Լի՛լ, բա որ Սոս Սարգսյանի հետ գնայիք, տեսնեիք՝ դա ինչ երջանկություն է»։ Ամեն քայլափոխի մարդիկ էին մոտենում։ Նա կանգ էր առնում, զրուցում նրանց հետ, մի լավ պատգամ տալիս։ Չէր ալարում՝ հարցնում էր անունը, ազգանունը… Նարինե. ... Քանի երեխա ունի, ինչո՞ւ են քիչ, անունները պարտադիր հայկական լինեն, դաստիարակությունը՝ հայեցի: [gallery5] Տաթեւ. Մարդկային բարձր արժեք էր։ Վերջերս մի բան եմ հասկացել, որը նրա կենդանության օրոք չէի գիտակցում։ Ես էի երիտասարդ, ինքն էլ կար, եւ թվում էր՝ միշտ է լինելու։ Նա իր հանդեպ այնքան բարձր պահանջներ էր դրել, որ ոչ միայն լավ դերասան էր, քաղաքացի ու ընտանիքի հայր, այլեւ յուրովի էր հասկացել Թումանյանի «Գործն է անմահ, լավ իմացեք» խոսքի իմաստը։ Գիտակցել էր, որ սերունդների հիշողության մեջ կենդանի մնալու, նրանց երջանկացնելու ու ճակատագրերը կերտելու համար պետք է թատրոն ստեղծել։ Նա փառքի ու ճանաչման կարիք չուներ, իր կարիերայի գագաթնակետին էր։ Թատրոնն իր հաճույքի համար չէր հիմնել, այլ որ իրենից հետո եկողները վայելեն այդ պտուղները, եւ սա իսկական իմաստնություն է։ Պիտի անվերջ շնորհակալ լինենք նրան, որ այս ամենն ունենք։ Ինչքան էլ շարունակում ենք ամրացնել թատրոնը, բայց եթե մի օր նա չորոշեր ստեղծել Համազգայինը, առնվազն այսքան մարդու ճակատագիր այլ կլիներ։ - Ու մի հրաշալի թատրոն չէր լինի։ Տաթեւ. Դա էլ Դուք ասացիք (ծիծաղում ենք,-հեղ.): - Ինչո՞ւմ է նրա մեծությունը ձեզ համար, եւ նրա ո՞ր գործն է յուրաքանչյուրիդ համար առանձնանում։ Ալլա. Առաջին դերս թատրոնում եղել է հենց նրա՝ «Ծննդյան տոները սինյոր Կուպելլոյի տանը» ներկայացման մեջ: Շատ-շատ կարեւոր ուղերձներ ու բանալիներ էր տալիս դերասանին, որոնք մինչեւ այսօր կիրառելի են: Դրանք վերաբերում են խաղաոճին, հանդիսատեսի հանդեպ խոր ակնածանք ու պատասխանատվություն ունենալուն, բայց միաժամանակ՝ նրան կրթելուն: Նրա հայրենասեր մտավորականի ու քաղաքացու տեսակը մեծ հետք է թողել ինձ վրա: Ամեն անգամ նոր պիես խաղալուց առաջ ուղեղումս միշտ Սոսի ձայնն է հնչում. «Ինչո՞ւ է սա կատարվում թատրոնում, ինչի՞ համար է այն, ի՞նչ ենք մենք տալու հանդիսատեսին»: Այդ հարցերը հատկապես մեր օրերում հաճախ խանգարում են, բայց նաեւ զգոն պահում, որ հասկանաս՝ քո առաքելությունն ու ներդրումը միայն դեր ասելը չէ, այլեւ արժեք ներկայացնելը: [gallery88] Իսկ նրա գործերից առանձնացնում եմ «Նահապետը»: Սարգսյանի ասելիքն ամփոփված է նաեւ այդ կերպարում։ Որքան էլ շփման մեջ կյանքային ու հողեղեն էր, նրա մեջ արտասովոր մի բան կար. կարողանում էր վեհ, շատ հեռու ու անհասանելի լինել։ Այդ երկու ծայրահեղությունները հետաքրքիր կերպով միավորված էին նրա մեջ, եւ հենց դրանում էր նրա մեծությունը։ Նարինե. Նրա մեծությունն իր ներկայացումներում խաղալիս էիր զգում, որովհետեւ մարդկային դիապազոնի այնքան բարձր պահանջներ էր դնում։ Ոչ մի ռեժիսորի հետ աշխատելիս այդքան չէի հոգնում, որքան Սոս Սարգսյանի։ Երբ ասում էիր՝ «Չեմ կարողանում», պատասխանում էր. «Կարող ես»։ Տաթեւ. Փաստորեն որդեգրել ես նրա ոճը: [gallery6] Նարինե. Հիմա՝ տարիներ անց, տեսնում եմ, թե որքան եմ իրեն նման։ Անձամբ Սոս Սարգսյանի մոտ չեմ սովորել, բայց երբեմն աշակերտ է դառնում նաեւ կողքից հետեւողն ու սպունգի պես ամեն ինչ կլանողը։ Հետաքրքիր է, որ նրա մահից այսքան տարի անց ենք հարցազրույց տալիս: Ժամանակի ընթացքում նոր բաներ ես բացահայտում, մեկ էլ հանկարծ ապշում ձեր նմանությունից։ Իմ բեմադրած յուրաքանչյուր գործում Սոս Սարգսյանի ձեռագիրն եմ տեսնում։ Երբ նրա գրքի հիման վրա բեմադրում էինք «Լակոտը», նոր սերունդը նկատեց. «Ինչքա՜ն հումորով է եղել Սոս Սարգսյանը»։ Նրա երկխոսությունները լի են պարզությամբ, թեթեւությամբ ու հումորով, բայց նրա ներկայացումներում խաղալիս մեռնում, վերջանում էինք։ Արդեն 80-ն անց էր, բայց առաջին գործողությունը փորձելուց հետո ասում էր. «Մի փոքր հանգստանանք ու նորից վերադառնանք»։ Պատահել է, որ նույն գործողությունը երեք անգամ ենք կրկնել։ Նրա մարդկային ապրումների դիապազոնը շատ մեծ էր. եթե ծիծաղել՝ հոմերոսյան ծիծաղով, եթե արտասվել՝ ողբերգության աստիճանի։ Նախ ինքն էր մեծ մարդ, եւ նրա դեպքում ամեն ինչ բնական էր ստացվում։ [gallery78] Արմինե. Բայց, միեւնույն է, Սոս Սարգսյանին իր գրական ստեղծագործությունների միջոցով այլ կերպ եմ բացահայտել, որովհետեւ այնքան նուրբ ու թատերային գրող է։ Նրա ստեղծագործություններից թեկուզ մի փոքր հատված ընթերցելը հարստություն է դերասանի համար։ Նա այնքան լավ է ճանաչում մարդու ներաշխարհը, իսկ նրա կերպարներն այնքան գունեղ ու հարուստ են։ Նրա ստեղծած նույնիսկ երկրորդական կերպարը հասարակ մահկանացու չէ, այլ մի ամբողջ խտացված տիեզերք։ Ստեփան. Նրա հետ բոլորն էին հաշվի նստում՝ երկրի նախագահից մինչեւ կաթողիկոս։ Նա իսկապես Հայաստանում ու Արցախում հարցեր էր լուծում։ Ինչքա՜ն գործ է արել Արցախի համար... [gallery22] Տաթեւ. Մի հեռախոսազանգով լուրջ հարցեր կարող էր լուծել: Արման, Նոյեմբերյանի ձեր ֆիլմում էլ ջրի հարցն էր լուծել: Արման. Եվ շատ մեծ նշանակություն ունի, թե ում հետ է այդ երկխոսությունը կայացնում։ Խորապես համոզված եմ, որ այսօր նա չէր կարողանա ապրել։ Վստահ եմ՝ առաջին հերթին այսօր իր զանգերին ոչ ոք չէր պատասխանի։ Եվ լավ է, որ այսօր չկա։ Սա ընդունեք որպես անհաս փառքի ճամփա... [gallery25] Վարշամ. Հատկապես ուզում եմ նշել Սարգսյանի գրքերն ու գրվածքները, որոնցում նա ձեւակերպում է անկախ Հայաստանի՝ որպես պետության սկզբունքները եւ բանալիներ տալիս։ Քաղաքացի լինելու եւ հայրենիքը սիրելու մասին նրա խոսքերը քչերն են բարձրաձայնել կամ կինոյի վերածել։ Մինչդեռ նրա գրքերում ամեն տողի տակ կգտնեք, թե ինչպես է պետք սիրել երկիրը եւ ազգային պետություն կառուցել։ Դա մեծ հարստություն է, որին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Երբ որոշենք ազգային պետություն կառուցել, հատուկ ընդգծեմ՝ ոչ թե ազգայնական, նրա խոսքերը կարող են դասագիրք դառնալ եւ ավելի լայնորեն բացահայտվել։ Այդ գրվածքներում միանգամից զգացվում է նաեւ նրա լեզվի գեղեցկությունը։ Կարող եմ մի քանի հատված կարդալ. «Լեզուն զարմանալի երեւույթ է, ծովի պես մի բան։ Մարդ պիտի կարողանա լողալ էդ ծովում... Պիտի լեզվի համն ու բուրմունքը զգալու շնորհք ունենաս։ Հայերեն բառեր կան, որ հենց միայն արտասանելիս քեֆդ գալիս է. օրինակ՝ քնար, օրինակ՝ քանքար, կամ՝ հեզիկ, կամ՝ զեփյուռ... Միշտ նախանձել եմ ինձնից լավ հայերեն իմացողին»։ Արման. Ի միջի այլոց, ռուսական կրթություն ուներ։ [gallery7] Ստեփան. Բայց փայլուն հայերեն գիտեր, երեւի նրա պես հայ չկար: Վարշամ. Այս տողերում ամփոփված են լեզվի հանդեպ նրա սերը, ակնածանքն ու հարգանքը։ Կարող եմ «Պարկեշտությունը» կարդալ։ Մի քանի թեմա էի առանձնացրել, նախագիծ էի ուզում անել։ Ալլա. Շարունակիր, մեր բոլոր նկարահանումները կհետաձգենք (ծիծաղում ենք,-հեղ.): Գագիկ. Շատ լավն է այս մթնոլորտը: Տաթեւ. «Պարկեշտությունը» կարդա: [gallery29] Վարշամ. «Կան մարդիկ՝ խոսելիս թքով ցալքուն են անում երեսիդ, անփու՞յթ են, ինչ են։ Ամաչում ես բացեիբաց սրբել, աշխատում ես աննկատ անել էդ բանը... Էդպես հաճախ ամաչում ենք ուրիշի մեղավորության մասին խոսել, իսկ եթե խոսես, կպարզվի, որ հանցագործը դու ես։ Անզգամի հույսն էլ հենց դիմացինի պարկեշտության է»: Արման. Քաղաքավարության վնասները: Վարշամ. «Ամեն մեկիս մեջ էլ վատը կա, թաքցնում ենք։ Ու հենց թաքցնող-պահողն է կիրթ մարդը։ Եթե լավը չես, Աստված քեզ էդպես է ստեղծել, գոնե ձեւացրու, թե լավն ես, կամ էլ ընտրիր մի լավ մարդու ու նմանվիր նրան»: Բնությունն էլ կարդամ, ու վերջ (ծիծաղում ենք,-հեղ.): «Ապրում ենք ասֆալտի վրա, մեր ոտքը հազվադեպ է դիպչում հողին: Մեր բնակարանները, ի վերջո, մեծ ու փոքր խցեր են: Համարյա չենք նայում վերեւ՝ ամպերին, աստղերին, երկնքի կապույտին, մոռացել ենք՝ այգաբացն ինչ է, ինչպես է լինում, նրանով չենք հմայվում: Ապրում ենք մեր հանապազօրյա հոգսերով, գլուխներս կախ, մռայլ, անժպիտ հայացքներս մեր ոտքի տակ: Ջահել ժամանակներս ընկերներով բարձրանում էինք Արագածի լանջերը, որ այգաբացը տեսնենք, հետո էլ՝ մայրամուտ»: Արման. Մեծագույն մտավորականն էր։ [gallery8] Վարշամ. Կներեք, վերջինն եմ կարդում, պարզապես «1915»-ը շատ լավ է ձեւակերպված։ «Հսկա սառցաբեկոր է «տասնհինգ թվականը», արյունը մեջը լերդացած այսբերգ պատմական մեր ուղու վրա։ Հմուտ ցատկորդներ ունենք՝ վրայից ցատկում են, ճարպիկ շրջանցողներ ունենք՝ շրջանցում են, բայց նա կա՝ անողոք, սառը սրությամբ խոցում է մեր հիշողությունը, մեր նավի բնականոն ընթացքը խաթարում, ու մոռանալու մասին կոչերը չէ, որ նրան հալեցնելու են...»: - Նրա մահից հետո ի՞նչ գործեր եք արել, որոնք շատ կուզեիք, որ նա տեսներ, եւ կարծում եք՝ կհավաներ։ Արման. Ստեղծագործական գործերի մասին կարեւոր չեմ համարում խոսել։ Սարգսյանի մահից հետո սկսեցինք փնտրել իրեն։ Այդ մասշտաբի մտավորական ու մարդ իմ կյանքում չէի տեսել եւ, ցավոք սրտի, մինչեւ այսօր էլ չեմ տեսել։ Որբացանք ու թխսկանին կորցրած ճտերի պես՝ սրա-նրա թեւերի տակ փորձեցինք այդ ջերմությունը զգալ։ Նորմալ է, որ չպիտի գտնեինք, բայց հիմա այնպես չէ, որ այդ տեղը դատարկ է։ Նրա գնալուց հետո փնտրեցինք այդ ջերմությունն ու մի տեղ պիտի գտնեինք։ Գտանք՝ ամեն մեկս մեր մեջ ու մեր չափով, մեր բարոյականության թույլ տվածի չափով։ Նա ինձ հետ է, որովհետեւ խոր հետք է թողել։ Եվ ինձ հետ է միշտ՝ ամեն հարցում, ամեն վայրկյան նրա հետ երկխոսության մեջ եմ։ Այնպես չէ, որ միայն կարիքն ունենալիս եմ հիշում։ Այսպիսի նվիրական մարդիկ միշտ պիտի հետդ լինեն։ Երանի նրանց, ովքեր տեղ են թողնում այդ նվիրական մարդկանց համար, եւ երանի նրանց, ովքեր հետո վերադառնալու տեղ ունեն։ Արմինե. Շատ կուզեի, որ տեսներ «Լակոտը»։ Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքեր։ Արդյո՞ք կարողացել ենք այդ մարդ-տիեզերքի տիեզերական մասշտաբի էմոցիան բացել։ Նրա մասին շատ եմ մտածում միջազգային փառատոների ժամանակ, երբ մեր ներկայացումը սիրվում է, եւ դերասաններից անընդհատ հարցազրույցներ են վերցնում։ Դեռ շատ երիտասարդ էինք, երբ մի անգամ ասաց. «Մեր որակով միայն Լենկոմին ենք զիջում» (Սոս Սարգսյանի ձայնով,- հեղ.)։ «Հետաքրքիր է՝ հիմա պապին ի՞նչ կասեր, ոնց կհպարտանար»,- մտածում եմ։ Մեկ էլ նոր թատրոն տեղափոխվելու օրն է անընդհատ մտքիս մեջ եղել։ Ե՛վ շատ ուրախ էի, ե՛ւ արցունքները կոկորդիս էին։ Շատ էի ուզում, որ մեզ հետ լիներ ու այդ ամենն իր աչքով տեսներ։ [gallery9] Գագիկ. Ես էլ կուզեի, որ նա այս շենքը, բեմը, մեր պայքարի սկիզբն ու արդյունքը տեսներ: Թե ինչ չարչարանքների միջով ենք անցել ու հաջողության հասել: Կուզեի՝ նոր սերնդին տեսներ: Մի խոսքով՝ ականատես լիներ իր ստեղծած թատրոնի շարունակությանը։ Նարեկ. Կուզեի՝ ականատես լիներ, թե ինչպես են փորձում զարգացնել իր թողած թատրոնը, ինչպես է այն ծաղկում։ Անգամ երիտասարդներն այնպիսի զգացողություն ունեն, ասես անձամբ են ճանաչել նրան։ Համազգայինի յուրաքանչյուր նորեկ իրեն Սոս Սարգսյանի աշակերտն է զգում։ Նրա շնորհիվ մեր թատրոնի մթնոլորտում մի հետաքրքիր ու կախարդական բան կա։ [gallery18] Տաթեւ. Գիտեմ, որ կուզեի՝ մի քանի բան չտեսներ։ Այն փոքր երեխայի պես եմ, որն ուզում է՝ ծնողն իր չարությունների մասին չիմանա։ Երբ ներկայացումը լավ չի անցնում, մտածում ես. «Ինչ լավ է՝ չտեսավ»։ Բայց երբ փառքի դափնիներ ես վայելում, թատրոնիդ մասին գրում են, այն երկրում լավագույնների շարքում է, ուզում ես՝ տեսնի։ Պարզապես ցանկանում եմ, որ մեր թատրոնում քիչ լինեն այնպիսի բաները, որոնք կուզեի՝ չտեսներ։ Ալլա. Այստեղ մարդիկ են, որոնք անձամբ են աշխատել Սոսի հետ ու թրծվել: Իր ամենակարեւոր ուղերձներից մեկը հատկապես վերջերս ենք շատ հիշում: Միշտ ասում էր. «Ձեզ վրա է դրված պատանի հանդիսատեսի սրտում թատրոնի հանդեպ սեր առաջացնելու պատասխանատվությունը»: Համազգայինը միշտ կարեւորել է կրտսեր հանդիսատեսին եւ մանկական ներկայացումներին մեծ ուշադրություն դարձրել: Վերջերս խաղում եմ «Լույսի ծածկագիրը» ներկայացման մեջ, շփվում երեխաների հետ ու անընդհատ հիշում նրա խոսքերը։ [gallery10] - Եթե հնարավորություն լինի մեկ անգամ հանդիպել Սոս Սարգսյանին, ի՞նչ կուզեք ասել նրան: Ալլա. Շնորհակալ եմ, վարպետ: Արմինե. Կարիքդ շատ եմ զգում, կարոտում եմ ու շնորհակալ եմ: Տաթեւ. Կներես, եթե ինչ-որ բան քո պատկերացրածի պես չի ընթացել, ու կարծում էի՝ կարող էի որեւէ բան փոխել: Գագիկ. Եթե բախտ վիճակվի հանդիպել, հաստատ այստեղ չի լինի: Դրա համար կուզեի՝ մեր հանդիպումը հնարավորինս ուշ կայանա: Նախ կգրկեի, որովհետեւ իմ կյանքում շատ կարեւոր ու ճակատագրական դեր է ունեցել, եւ կպատմեի, թե ինչ է տեղի ունենում այստեղ: Կսպասեի դատաստանի: Զրույցը՝ Հասմիկ Բաբայանի Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի BRAVO.am

Աղբյուր՝ Bravo.am

24 հոկտեմբերի 13:27

0
Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.