«Գանձասարը» դարձյալ հեռացրել է գլխավոր մարզիչին
«Գանձասարի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Գանձասարի» մարզչական շտաբը լքել է նաև Արտաշես Ադամյանը, որը գլխավոր մարզիչի օգնականն էր։ Փորձառու մասնագետները հոկտեմբերի սկզբնամասում էին միացել մարզային ակումբին։ Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո «Գանձասարը» 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Բոլոր աղբյուրները

«Գանձասարը» դարձյալ հեռացրել է գլխավոր մարզիչին Հրապարակել են առաջինը
Factor.am











Մեկնաբանություններ
Մուտք գործեք՝ մեկնաբանելու և արձագանքելու համար։
Դեռ մեկնաբանություններ չկան։