«Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց. Գլխավոր դատախազություն
Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցին պատկանած, 19 տարի առաջ օրենքի խախտմամբ օտարված 555 քմ տարածքի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը։ Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ նոյեմբերի 4-ին գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքը գրանցվել է Հակակոռուպցիոն դատարանի հաստատած հաշտության համաձայնության հիման վրա։Նկարագրության աղբյուր՝ Factor.am

Բոլոր աղբյուրները





Հայաստանի Հանրային Ռադիո












