Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
Թուրքիայի հարավում՝ Անթալիայում, պտտահողմը շինհրապարակում չորս բանվորի կյանք է խլել, ևս մեկը վիրավորվել է։ Ուժեղ պտտահողմը քանդել է երկու կոնտեյներները, որտեղ բնակվում էին բանվորները։ Պտտահողմը դրանք պոկել և շպրտել է տեղից, գրում է Turkiye today-ը։ Դեպքի մասին ահազանգից հետո տարածք են ժամանել շտապօգնության խմբերը, ոստիկաններն ու հրշեջները։

Բոլոր աղբյուրները

Sputnik Արմենիա

Անթալիայում պտտահողմի հետևանքով չորս մարդ է զոհվել Հրապարակել են առաջինը
Alphanews










