Տիգրանաշենի պատկանելության բանավեճը․ ինչ են ցույց տալիս խորհրդային քարտեզները

date none

Տիգրանաշենի պատկանելության բանավեճը․ ինչ են ցույց տալիս խորհրդային քարտեզները
Լուսանկարի աղբյուր՝ fip.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի հետ անկլավների հարցի լուծման վերաբերյալ իր պատկերացումը՝ առաջարկելով երկու երկրների միջև ճշգրիտ համապատասխան մակերեսներով տարածքների փոխանակում, որի արդյունքում սահմանի երկու կողմերում այլևս անկլավներ և էքսկլավներ չեն լինի։

Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարության վերաբերյալ բանավեճի ընթացքում բանախոս Դավիթ Խաժակյանը նշել է, որ Տիգրանաշենը չի կարող համարվել ադրբեջանական տարածք՝ իր դիրքորոշումը հիմնավորելով «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով, որում Տիգրանաշենը ներառված է որպես Հայաստանի բնակավայր։

«Եղած բոլոր հրապարակային փաստերով Տիգրանաշենը որևէ կոնտեքստում ադրբեջանական չի կարող համարվել։ Եթե որևէ մեկը պնդում ա, որ «Վարչատարածքային բաժնանման [մասին» ՀՀ օրենքի] մեջ գրված որևէ համայնք, իսկ Տիգրանաշենը գրված ա մեջը, Հայաստանին չի պատկանում, էդտեղ տրամաբանությունը ինչո՞ւմն ա։ Եթե Հայաստանինը չի, ես խնդրում եմ պարոն Քոչինյանին, հրապարակեք մի քարտեզ Խորհրդային միության, ես էլ մյուսը հրապարակեմ, որտեղ չկա Տիգրանաշենը․․․ որպես ադրբեջանական», — ասել է Խաժակյանը:

Ի պատասխան, բանավեճի բանախոսներից քաղաքագետ Արեգ Քոչինյանն ասել է՝ «Մենք կհրապարակենք, կսպասենք Ձեր քարտեզներին», ապա, եթերում դիմելով «Փաստերի ստուգման հարթակին», խնդրել է ստուգել իր և Խաժակյանի ներկայացրած փաստերը։

«․․․հրապարակել Սովետական միության ժամանակ, հատկապես, իրավական ուժ ունեցող քարտեզները, և ստուգել փաստերի իսկությունը իմ ասածի և պարոն Խաժակյանի», — դիմելով FIP.am-ին՝ նշել է Քոչինյանը։

Խաժակյանը ևս եթերում միացել է Քոչինյանին՝ «․․․բայց խնդրում եմ ֆաքթ չեքը (փաստերի ստուգումը) ներառի նաև մեր օրենսդրությունը»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բաց աղբյուրներում առկա խորհրդային քարտեզներն ու դրանց կցված իրավական փաստաթղթերը՝ փորձելով պատասխանել բանավեճի առանցքում առկա երկու հիմնական հարցի՝ նախ, արդյո՞ք խորհրդային տարիներին գոյություն են ունեցել քարտեզներ, որոնցում ներկայիս Տիգրանաշենը պատկերված է Հայկական ԽՍՀ սահմաններից դուրս՝ որպես Ադրբեջանական ԽՍՀ-ին ենթակա անկլավ։

Եվ երկրորդ, արդյո՞ք խորհրդային քարտեզներում տարածքի պատկերման կամ Հայաստանի օրենքներում դրա ընդգրկման փաստն ինքնին բավարար է անկլավների միջազգային իրավական պատկանելության հարցը վերջնականապես լուծելու համար։

Ի՞նչ են ցույց տալիս 1920-ականների խորհրդային քարտեզները

FIP.am-ն ուսումնասիրել է Խորհրդային միության առաջին տասնամյակի՝ 1920-ականների քարտեզները, երբ Հարավային Կովկասում խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների ձևավորման և ճշգրտման գործընթացները դեռևս ընթացքի մեջ էին։

Այդ շրջանի քարտեզները հնարավորություն են տալիս տեսնելու, թե ինչպես են ժամանակի ընթացքում փոփոխվել տարածքների պատկերումը և հանրապետությունների միջև սահմանագծերը։

Այսպես, 1926, 1927 և 1928 թվականներին հրապարակված խորհրդային քարտեզներում ներկայիս Տիգրանաշենի տեղում ադրբեջանական անկլավ չի պատկերվում։

Ձախից աջ՝ 1926, 1928 թթ․-ի, ներքևում՝ 1927 թ․-ի քարտեզը

20-ականների ԽՄ քարտեզներում Տիգրանաշենը՝ որպես ադրբեջանական անկլավ պատկերված չէ։

Սրան զուգահեռ, չկան նաև Տավուշի մարզում երկու անկլավները։

Այս շրջանի 2 քարտեզում՝ 1927 և 28 թթ․-ի, Արծվաշենը, որը հետագայում դարձավ Հայաստանի՝ Ադրբեջանի տարածքով շրջապատված էքսկլավը, դեռևս ցամաքային կապ ունի Խորհրդային Հայաստանի հիմնական տարածքի հետ, մինչդեռ 1926 թվականի քարտեզում այն առհասարակ պատկերված չէ որպես հայկական տարածք։

Կարևոր է նշել, սակայն, որ վերոհիշյալ քարտեզներում անկլավների ու էքսկլավների բացակայության փաստն ինքնին բավարար հիմք չէ պնդելու, թե այդ ժամանակաշրջանում դրանք գոյություն չեն ունեցել։

Ինչպես նաև, քարտեզները չեն հաստատում իրավական ուժ ունեցող փաստաթղթերի, վարչական որոշումների կամ համապատասխան արձանագրությունների գոյությունը, որոնք կհաստատեին անկլավների ու էքսկլավների գոյությունը կամ կսահմանեին տվյալ բնակավայրերի վարչատարածքային պատկանելությունը՝ անկախ այդ տարիների քարտեզներում դրանց պատկերված լինելու հանգամանքից։

Այլ կերպ ասած՝ քարտեզը ցույց է տալիս տվյալ ժամանակաշրջանի վարչատարածքային պատկերը, սակայն ինքնին իրավական ակտ չի կարող համարվել կամ փոխարինել դրա հիմքում ընկած իրավական ակտին։

Բացի այդ՝ այս ժամանակահատվածի փոքր մասշտաբի քարտեզները միշտ չէ, որ արտացոլել են նման մանրամասները․ հետևաբար, քարտեզի իրավական հիմքը պետք է գնահատել քարտեզի մասշտաբի, նշանակության և համապատասխան իրավական ուժ ունեցող փաստաթղթերի համատեքստում։

30-ականների քարտեզներ․ անկլավներ՝ ՀՀ տարածքում

Արդեն 1930-ական թվականների քարտեզները ցույց են տալիս էական փոփոխություններ․ մասնավորապես, 1932 թվականի խորհրդային շրջանի քարտեզում առաջին անգամ հայկական տարածքում հայտնվում են Տավուշի երկու անկլավները։

Տիգրանաշենը, սակայն, որպես անկլավ դեռևս պատկերված կամ նշված չէ, պատկերված չէ նաև հայկական Արծվաշենը՝ որպես էքսկլավ։

20-ականների քարտեզներում Հայաստանին կպած Արծվաշենը 1939 թվականի քարտեզում արդեն ներկայացված է որպես Հայկական ԽՍՀ հիմնական տարածքից կտրված հատված՝ էքսկլավ։

Այս քարտեզում ևս երևում են Տավուշի երկու անկլավները, սակայն Տիգրանաշենն այս քարտեզում նշված չէ որպես անկլավ։

Ձախից աջ՝ 1932 և 1939 թվականների Հայկական ԽՍՀ քարտեզները

Տիգրանաշենն առաջին անգամ հայտնվում է 1939 թվականի մեկ այլ՝ Հայկական ԽՍՀ-ի ֆիզիկական քարտեզում։

1939 թվականի խորհրդային քարտեզ։

1958 թվականից ի վեր խորհրդային վարչական քարտեզում Տիգրանաշենը ևս պատկերված է որպես անկլավ․ դրանում պատկերված են նաև Հայկական ԽՍՀ տարածքում գտնվող մյուս երկու անկլավները։

1958 թվականի Հայկական ԽՍՀ քարտեզը՝ երեք անկլավով և մեկ էքսկլավով։

Միաժամանակ 1958 թվականի քարտեզը ևս չի բացատրում, թե կոնկրետ որ վարչական որոշման կամ արձանագրության հիման վրա է տարածքը ստացել այդ կարգավիճակը։

Այսպիսով, Դավիթ Խաժակյանի այն պնդումը, թե խորհրդային ժամանակաշրջանում գոյություն չունեն Տիգրանաշենը որպես ադրբեջանական անկլավ պատկերող քարտեզներ, չի համապատասխանում իրականությանը․ բաց աղբյուրներում հասանելի են նման քարտեզագրական նյութեր։

Միևնույն ժամանակ, չնայած խորհրդային տարբեր տարիների տարբեր տասնամյակների քարտեզագրական նյութերը արտացոլում են տվյալ ժամանակաշրջաններում հանրապետությունների վարչատարածքային սահմանների պատկերումը, դրանց իրավական նշանակությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն պատկերված սահմանները, այլև դրանց հաստատման հիմքում ընկած որոշումները, արձանագրություններն ու իրավական այլ փաստաթղթերը։

Ուսումնասիրված վաղ շրջանի քարտեզների պարագայում նման փաստաթղթերը բաց աղբյուրներում ամբողջությամբ նույնականացված կամ հասանելի չեն։ Դա, սակայն, չի նշանակում, թե դրանք գոյություն չունեն կամ տվյալ քարտեզներն իրավական հիմք չունեն։ Հետևաբար այդ քարտեզները կարող են վկայել սահմանների պատմական պատկերի և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունների մասին, բայց դրանցից յուրաքանչյուրի իրավական կշիռը որոշելու համար անհրաժեշտ է լրացուցիչ փաստաթղթային հիմնավորում։

70-ականների ԳՇ քարտեզները

Խորհրդային տարբեր տարիների քարտեզների մեջ առանձնանում է ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզաշարը, որը, ըստ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 2024 թվականի մայիսի 15-ի համատեղ հաղորդագրության՝ 1979 թվականին անցել է այսպես կոչված «հերթապահության ընթացակարգ»* (дежурство карты)։

Խորհրդային քարտեզագրության մեջ այս հասկացությունը վերաբերում էր քարտեզագրական տվյալների փոփոխությունների հաշվառման և արդիականացման համակարգին, որի շրջանակում գրանցվում էին տեղանքի, ենթակառուցվածքների և վարչատարածքային սահմանների վերաբերյալ փոփոխությունները։ Սակայն այդ ընթացակարգն ինքնին չի նշանակում քարտեզում պատկերված բոլոր սահմանների իրավական հաստատում։

Ի տարբերություն ուսումնասիրված ավելի վաղ քարտեզների, որոնց կազմման հիմքում ընկած իրավական ակտերն ու սահմանային արձանագրությունները բաց աղբյուրներում հասանելի չեն, 1976 թվականի քարտեզի պաշտոնական կիրառությունը փաստաթղթավորված է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացում։

Մասնավորապես, 2024 թվականի մայիսի 15-ի համատեղ հաղորդագրությամբ հաստատվել է, որ Տավուշի մարզի չորս սահմանային հատվածների սահմանագծերը համաձայնեցվել են 1976 թվականի Գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի հիման վրա՝ հաշվի առնելով նաև տեղում կատարված գեոդեզիական չափումները։ Խոսքը Բաղանիս–Բաղանիս Այրում, Ոսկեպար–Աշաղը Ասկիպարա, Կիրանց–Խեյրումլի և Բերքաբեր–Կըզըլ Հաջիլի հատվածների մասին է․ կողմերը համաձայնեցրել են համապատասխան սահմանագծերի արձանագրություն-նկարագրությունը։

Փաստացի, տվյալ քարտեզի կիրառությունն ունի ոչ միայն քարտեզագրական, այլև փաստաթղթավորված միջպետական նշանակություն՝ առնվազն համաձայնեցված սահմանային հատվածների համար։

Տիգրանաշենը՝ որպես ադրբեջանական Քյարքի անկլավ է ներկայացված ԽՄ ԳՇ ինչպես 1970-ականների, այնպես էլ 1981 թվականի հրատարակության քարտեզներում։

Տիգրանաշենը՝ որպես ադրբեջանական Քյարքի ԽՄ ԳՇ 70-80-ականների հրատակության քարտեզներում։

Սա, սակայն, չի նշանակում, որ այս քարտեզաշարերը բոլոր սահմանային հատվածների համար միակ իրավական աղբյուրն են․ ավելին՝ Տավուշի որոշակի հատվածների համար տվյալ քարտեզի կիրառման համաձայնությունը պարտադիր չէ, որ ինքնաբերաբար տարածվի հայ-ադրբեջանական սահմանի մյուս հատվածների, այդ թվում՝ անկլավների և էքսկլավների վրա։

Սահմանազատման իրավական շրջանակը հստակեցվել է նաև 2024 թվականի ապրիլի 19-ին, երբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցին գործընթացը հիմնավորել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով։

Այդ մոտեցումը հետագայում ամրագրվեց հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգում, որը Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2024 թվականի հոկտեմբերի 23-ին։ Այս սկզբունքի համաձայն՝ սահմանազատման առանցքային հարցը ոչ թե խորհրդային որևէ տարվա քարտեզի նախապատվությունն է, այլ այն, թե ԽՍՀՄ փլուզման պահին ինչ իրավական սահմաններ են գոյություն ունեցել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև։

Այսպիսով, 1976 թվականի քարտեզի առանձնահատուկ նշանակությունը պայմանավորված է ոչ թե նրանով, որ այն ինքնին վերջնականապես որոշում է հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը, այլ նրանով, որ դրա կիրառությունը կոնկրետ սահմանային հատվածներում ստացել է երկու պետությունների պաշտոնական համաձայնությունը։

Տիգրանաշենի և մյուս անկլավների պարագայում այդ հանգամանքը չի վերացնում դրանց պատմական սահմանների և իրավական հիմքերի առանձին ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Մասնավորապես, 2017 թվականի ԵԱՀԿ-ի սահմանազատման ուղեցույցը (Delimitation and Demarcation of State Boundaries) անկլավների և էքսկլավների հարցը դիտարկելու համար կարևորում է ոչ միայն սահմանների իրավական հիմքերի, պատմական փաստաթղթերի և քարտեզագրական տվյալների համադրումը, այլև հիմնական տարածքի հետ հաղորդակցության, բնակչության տեղաշարժի, ճանապարհների օգտագործման և հարակից պետությունների իրավասությունների հարցերը։

Ուղեցույցի ընդհանուր մոտեցումից բխում է, որ նման տարածքների սահմանազատումը պետք է հիմնվի կողմերի համաձայնության և համապատասխան իրավական փաստաթղթերի վրա, իսկ պատմական քարտեզները դիտարկվեն որպես ապացուցողական նյութ, ոչ թե ինքնուրույն և անվիճելի իրավական հիմք։

Ի՞նչ է ասում «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը

Դավիթ Խաժակյանի պնդումը, թե «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի գործող խմբագրության մեջ Տիգրանաշենը նշված է որպես Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի բնակավայր, ճիշտ է։

Օրենքի «Արարատի մարզի համայնքներն ու բնակավայրերը» բաժնում Արարատ համայնքի բնակավայրերի ցանկում, Պարույր Սևակ գյուղից հետո, ներառված է նաև Տիգրանաշեն գյուղը․ ուստի Խաժակյանի պնդումը, հաստատվում է պաշտոնական սկզբնաղբյուրով։

Սակայն, չնայած ճիշտ օրենսդրական փաստարկին, դրա հիման վրա արված եզրակացությունը, թե Տիգրանաշենի պատկանելության վերաբերյալ այլ իրավական հարց չի կարող առաջանալ, սխալ է։

Պատկանելության հարցը ամբողջությամբ չի բխում միայն ներպետական օրենսդրությունից, այն հիմնվում է նաև ԽՄ ԳՇ քարտեզների վրա, որում Տիգրանաշենը պատկերված է որպես ադրբեջանական անկլավ։

Նանե Մանասյան

Total: 0

0

0

Թեգեր` անկլավՏիգրանաշեն

Աղբյուր՝ fip.am

Կարդալ աղբյուրում
Միջազգային

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 19:25-19:35-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

10.04.2025

0

Միջազգային

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: «Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։

26.02.2025

0

Քաղաքական

Տեղի ունեցած հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ․ խոսնակի գրառումը

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է, հայտարարում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

17.04.2024

0

Քաղաքական

Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ հեռանում են Լեռնային Ղարաբաղից

Համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության՝ երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից որոշում է կայացվել մեր երկրի տարածքից ժամանակից շուտ դուրս բերել ժամանակավորապես տեղակայված ՌԴ խաղաղապահներին։

17.04.2024

0

Քաղաքական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է խորհրդարանի նախագահը

Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 17-ին ընդունել է Լիտվայի Հանրապետության Սեյմի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիլսենը:

17.04.2024

0

Քաղաքական

Ռուս խաղաղապահները լքում են Արցախը

«Այո, դա իսկապես այդպես է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այդ մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների մասին հարցին։

17.04.2024

0

Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից

Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի հեղինակ Շուջաաթ Ահմադզադայի հոդվածի հայերեն թարգմանությունը:

17.04.2024

0

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս

Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

16.04.2024

0

Քաղաքական

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա

Այսօր մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա, որը երկու երկրների միջեւ 2023թ. նոյեմբերին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին բարձր մակարդակի այցն է։

17.04.2024

0

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կրկին Ոսկեպարում է

Նա այս մասին հայտնել է Telegram–ի իր ալիքում։ «Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունեցա բնակիչների հետ», – նշված է Փաշինյանի Telegram–ի ալիքում։

17.04.2024

0

Քաղաքական

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով․ փաստաբան

Սամվել Վարդանյանին առաջադրվեց մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված), այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

17.04.2024

0

Քաղաքական

ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը

Տվյալ տեղեկագիրը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի, Միջազգային զարգացման գործակալության և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ, հաջակցություն Հայաստանի` Եվրոպական Միություն-Ամերիկայի Միացյալ Նահանգներ-Հայաստան բարձրաստիճան հանդիպման ժամանակ։

17.04.2024

0

Այլ նորություններ

Հոդվածներ

Բաքուն դեռ միայն ձեւացնում է, թե հեռանում է Արեւմուտքից

Ներկայացնում ենք Կարնեգի հիմնադրամի հեղինակ Շուջաաթ Ահմադզադայի հոդվածի հայերեն թարգմանությունը:

17.04.2024

0

Բլինքենն ու Փաուերը Հայաստանին ընդամենը «անանուխի կոնֆետ» են տալիս

Ներկայացնում ենք American Enterprise Institute-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի US and European Aid Package to Armenia Is Not Only Cheap, It’s Dangerous հոդվածի հայերեն թարգմանությունը:

16.04.2024

0

Հայերը շարունակում են փրկիչների հավերժական փնտրտուքը

Բրյուսելում տեղի ունեցավ եվրոպացի, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շատ սպասված հանդիպումը: Հայերը չափազանց ոգեւորված էին այդ հանդիպման առիթով դրա կայացումից շատ առաջ։

10.04.2024

0
Հաստատու՞մ եք
Не получилось опубликовать!

Вы попытались написать запрещенную фразу или вас забанили за частые нарушения.

Понятно
Բողոքն ուղարկված է:

Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում քայլեր կձեռնարկենք:

Շնորհակալություն
Войти
Регистрируясь, вы соглашаетесь с правилами использования сайта и даете согласие на обработку персональных данных.