4 հայ մարմնամարզիկ Աշխարհի առաջնության եզրափակչում է
Համլետ Մանուկյանը նժույգթափերի վարժության որակավորումը հաղթահարել է առաջին տեղով, նա վաստակել է 14.933 միավոր։ Եզրափակչում է նաեւ Մամիկոն Խաչատրյանը, ով 14.733 միավորով 4-րդն է։ 4-րդ արդյունքով (14.233) օղակների վարժության եզրափակիչ է անցել նաեւ այս տարվա Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը, իսկ Արթուր Դավթյանը 2-րդն է հենացատկում՝ 14.633 միավոր։ Եզրափակիչները կայանալու են հոկտեմբերի 24-25-ին։

Բոլոր աղբյուրները

4 հայ մարմնամարզիկ Աշխարհի առաջնության եզրափակչում է Հրապարակել են առաջինը
Mediamax Sport
Հայաստանի Հանրային Ռադիո

Ժողովուրդ օրաթերթ









