Հայաստանի տարբեր ուղղություններից մեկնարկած քայլերթերի մասնակիցները մոտենում են սահմանագծին։ Այսօր նրանք արդեն կլինեն Երևանում։ Նրանց միացել են բազմաթիվ քաղաքացիներ։ Իջևանից և Ապարանից մեկնարկած քայլերթերի մասնակիցները հասել են Երևանի դարպասներին։ Մյուս խումբն իր քայլերթն սկսել է Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրից և երեկ երեկոն ամփոփել է Այնթափում։ Դիմադրության ճանապարհը բռնած մեկ այլ խումբ գալիս է Սարդարապատից և օրվա տպավորություններով կիսվել է խարույկի մոտ, Փարաքարում։
Կարդալ աղբյուրում
0