Վաղը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Փարիզ։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանին»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը։
Կարդալ աղբյուրում
0